Պետք է նշեմ, որ կյանքի առաջին ամիսներին երեխայի քունն ընդհատվող է, և նրա արթնանալը չպետք է անհանգստացնի մեզ՝ ծնողներիս: Վահագնը օրվա մեծ մասն (18-20 ժամ) անցկացնում է քնած, սովորաբար նա արթնանում է, երբ քաղցած է, կամ որևէ բան անհանգստացնում է, իսկ սնվելուց և անհանգստացնող գործոնի վերացնելուց հետո նա կրկին քնում է: Վահագնը ավելի հաճախ մակերեսային է քնում, որի ժամանակ աչքերը փակ են, կոպերը թրթռում են,ակնագնդերը շարժվում, շնչառությունը առիթմիկ է, ժպտում է կամ հուզվում: Վահագնի դեպքում մոտ 20 րոպե կամ ավելի ժամանակ է պահանջվում, որպեսզի նա անցնի խորը քնի փուլ: Իս ինչպե՞ս եմ հասկանում, որ նա անցել է խորը քնի փուլ: Շնչառությունը դառնում է կանոնավոր և հանգիստ, մկաններն ամբողջովին թուլանում են, ծալված մատները բացվում են, կարծես երեխան դառնում է անկշիռ: Այդ ժամանակ տեղափոխում եմ գրկիցս օրորոցի մեջ և հանգիստ քնում է: Գիշերվա քունը կազմակերպելիս լվացվում ենք, հագնում հարմար հագուստ, ստեղծում հարմարավետ միջավայր, ուտում կկ (կրծքի կաթ) ու քնում: Կարևոր է երեխայի համար ռեժիմի պահպանումը:
Տեսանյութ՝