Ընթերցարան 2023-2024

Մայիսի ընթերցարան

Վինի — Թուխ

ԱԱՄիլն

մաս 1-ին

Վաղուց, շա՜տ վաղուց, կարծեմ անցյալ ուրբաթ, Վինի-Թուխը մեն-մենակ ապրում էր անտառում։ Նրա տան դռան վերևի տախտակին ոսկե տառերով գրված էր՝ «Միստր Սանդերս»։

Մի օր Վինի-Թուխը գնաց զբոսնելու։

Continue reading “Մայիսի ընթերցարան”
Ընթերցարան 2023-2024

Ապրիլի ընթերցարան

Շոկոլադե ճանապարհը

Ջաննի Ռոդարի

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

Continue reading “Ապրիլի ընթերցարան”
Ընթերցարան 2023-2024

Փետրվարի ընթերցարան

Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Continue reading “Փետրվարի ընթերցարան”
Ընթերցարան 2023-2024

Հունվարի ընթերցարան

Մթից վախեցող ավտոբուսի մասին

Դոնալդ Բիսեթ

Մաս 1

Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ-կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում: Գնում-գալիս էին, գնում-գալիս էին: Փոքրիկ ավտոբուսն էլ էր ցերեկները տանում-բերում, տանում-բերում: Բայց հենց մութն ընկնում էր՝ վե՛րջ. Ախր ինքը մթից շատ էր վախենում:  Մի օր մայրն ասում է նրան.

Continue reading “Հունվարի ընթերցարան”
Ընթերցարան 2023-2024

Դեկտեմբերի ընթերցարան

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Continue reading “Դեկտեմբերի ընթերցարան”
Ընթերցարան 2023-2024

Նոյեմբերի ընթերցարան

Աշուն 

Հայրապետ Հայրապետյան

Դաշտ ու այգի  դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:

Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,

Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:

Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում։

Continue reading “Նոյեմբերի ընթերցարան”
Ընթերցարան 2023-2024

Հոկտեմբերի ընթերցարան 2023

Հ․ Թումանյան Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն:

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է, տանում
Տերևը դեղին:

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն:

Continue reading “Հոկտեմբերի ընթերցարան 2023”
Ընթերցարան 2023-2024

Տեղեկատվական նյութ

ԱՐԵՎ

(տեղեկատվական տեքստեր)

Ամեն օր  Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն  կարողանա  ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց  օդի:

Continue reading “Տեղեկատվական նյութ”
Ընթերցարան 2023-2024

Սեպտեմբերի ընթերցարան 2023

Ես

Աթաբեկ Խնկոյան

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին: Խեցգետինն ուզեց
ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
— Դո՜ւ…
— Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն
ազատեց:

Continue reading “Սեպտեմբերի ընթերցարան 2023”