Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Մոնիկա Հարությունյան, Ներսիսյան Դավիթ, Սարգսյան Ալեն, Վիկտորիա Դադոյան, Ալեքս Կիրակոսյան, Արթուր Ալեքսանյան, Արսեն Փիլթակյան, Արքելաթյան Աննա, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան

Ուրախ պատմություն

Նապաստակը շատ ուրախ ու զվարթ ապրում էր,բայց երբ ուտելիքը վերջացավ նա շատ տխրեց։ Երկար քայլեց ճանապարհով և հասավ գազարների երկիր ու շատ ուրախացավ։

Վարդան Գասպարյան

Continue reading “Ուրախ պատմություն”
Համլետ Մուրադյան, Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Ներսիսյան Դավիթ, Վիկտորիա Դադոյան, Աբրահամյան Լեո, Արսեն Փիլթակյան, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան, Թամազյան Միլա

«Ուրախ առվակը» հորինուկներ

Մի փոքրիկ գյուղում առվակ կար։ Ամենուր լսվում էր առվակի քչքչոցը։ Առավոտյան արթնանալիս երեխաները սիրում էին վազել դեպի առվակը և լվացվել նրա սառը ջրով, իսկ կեսօրին, երբ արդեն շոգ էր,նաև լողում էին առվակի մեջ։ Իսկ մեծահասակները դույլերով ջուր էին վերցնում և ջրում ծառերն ու ծաղիկները։

Ալեքս Կիրակոսյան

Մի անգամ մի առվակ արթնացավ ձմեռային քնից։ Երբ արևը տաքացրեց բարձր սարը, ձյունը սկսեց հալվել, ու առվակը վազեց սարից ներքև։ Ճանապարհին տեսավ նապատակին։ Նա թռչկոտելով եկել էր ջուր խմելու։ Հետո նրանք ընկերացան ու արդեն միասին վազեցին։ Նրանք միշտ միասին էին մինչև խոր աշուն։ Երբ եկավ առաջին ձյունը առվակը գնաց քնելու, իսկ նապաստակը փոխեց իր մուշտակը և մտավ իր տաքուկ բույնը։

Լեո Աբրահամյան

Continue reading “«Ուրախ առվակը» հորինուկներ”
Համլետ Մուրադյան, Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Միհրան Իսահակյան, Սարգսյան Անի-Սոֆի, Վիկտորիա Դադոյան, Աբրահամյան Լեո, Ազիզյան Տիգրան, Ալեքս Կիրակոսյան, Ամիրյան Տիգրան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Առաքելյան, Արսեն Փիլթակյան, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան

Նամակ մթից վախեցող ավտոբուսին

Սովորողների հետ ընթերցեցինք Դոնալդ Բիսեթի «Մթից վախեցող ավտոբուսի» մասին պատմությունը, քննարկեցինք, յուրաքանչյուրը պատմեց, թե ինչից է վախենում կամ վախեցել,որոշեցինք նամակ գրել և ուղարկել ավտոբուսին, միգուցե՞ մեր խորհուրդը նույնպես օգնի նրան։ Սովորողների նամակներն ու նկարները՝ ստորև․

Վարդան Գասպարյան

Փոքրիկ ավտոբուս,մթից մի վախեցիր,ոչինչ վախենալու չի։ Հիմա դուրս նայիր, տե՛ս թե ինչք՜ան սիրուն են աստղերը, լուսինը․․․ Բա՜, Փոքրիկ ավտոբուս ,վախենալու բան էլ չկա։

Continue reading “Նամակ մթից վախեցող ավտոբուսին”
Համլետ Մուրադյան, Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Ներսիսյան Դավիթ, Սարգսյան Անի-Սոֆի, Վիկտորիա Դադոյան, Օրդուխանյան Արեգ, Աբրահամյան Լեո, Ազիզյան Տիգրան, Ալեքս Կիրակոսյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Առաքելյան, Արսեն Փիլթակյան, Արքելաթյան Աննա, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան, Զաքարյան Միքայել, Թամազյան Միլա, Թումանյանական օրեր 2024

Սուտլիկ պատմություններ

Նկարը՝ Ալեքս Կիրակոսյանի

Հորս ծնունդով, մորս կնունքով, վեր կացանք մի օր, տաս-տասնմեկ հոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Լախին էր, Խուլին էր, Ծառին էր, Մասին էր, Հյուդին էր, Ալին էր, Նալին էր, Շուլին էր, Մուլին էր, հերս էր, և ես։ Գնացինք-գնացինք, շատ, թե քիչ, մին էլ տեսնենք երկու լիճ,1-ը ցամաք, մյուսը՝ ցամաք։Մենք էլ գնացինք լողացինք։

Continue reading “Սուտլիկ պատմություններ”
Համլետ Մուրադյան, Հունվարյան ճամբար 2024, Ղազարյան Նայիսա, Միհրան Իսահակյան, Ներսիսյան Դավիթ, Օրդուխանյան Արեգ, Աբրահամյան Լեո, Ազիզյան Տիգրան, Ալեքս Կիրակոսյան, Արթուր Ալեքսանյան, Արսեն Փիլթակյան, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան, Դդմածես 2024, Թամազյան Միլա

Դդմային կերպարներ, դդմային հորինուկներ

Դդմածես

 Paint նկարչական ծրագրով սովորողները ստեղծեցին իրենց դդմային կերպարներին, պատմեցին նկարի մասին։

Մի ուրախ օր երկու դդում աճեցին տատիկիս այգում։ Դդումները ինքնագլուխ որոշեցին գնալ խանութ։ Ժամանակից շուտ, գիշերվա կեսին մտան խանութ դդմածեսի անրաժեշտ մթերք գնելու։ Ընտեցին յուղ, բինձ, մեղր, չիր, չամիչ, չարազ։ Նրանք գողունի և թաքուն վերցրեցին և դուրս փախան, քանի որ գումար չունեին։ Տարան դրեցին սառնարանը ու մտան կաթսայի մեջ մինչև հաջորդ օրը։

Համլետ Մուրադյան

Continue reading “Դդմային կերպարներ, դդմային հորինուկներ”