Մեդիաընթերցարան, Ընթերցարան 2019-2020

Մայիսի ընթերցարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
(ՀԱՏՎԱԾ)

Մեծ գոլն ընկավ, ձնհալն ընկավ,
Հողը շնչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևը
— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղրկեմ քեզ։

Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։

Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քնա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քնած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։

Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ի՛նչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քնեք, վե՜ր կացեք, վե՛ր.
Խնկածաղիկ,
Ծնկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ
Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,
Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քնեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։

Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…

Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…

Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում, էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կտխրեմ՝ որ հեռանաս…
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…

Ծաղիկները

— Ես հաճույքից կկարմրեմ…
— Ես կբուրեմ…
— Ես կմարեմ…

Արևը

— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քնքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…

Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարնջի, մավի, կապուտ,
Բացվել, լցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր…

Աշխատանքային էջ՝Ծաղիկների երգը

Continue reading “Մայիսի ընթերցարան”

Հեռավար ուսուցում 2020, Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Աղայան+Ռոդարի

Ջ. Ռոդարի«Երկիր, որտեղ բոլորը կարագից են…»

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Հորինուկներ են հորինում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները:

Եգոր Պետրոսյան

Փոքրիկ տղան շատ էր սիրում ճանապարհորդել:Նա իր հայրիկի հետ շատ ու շատ երկրներ էր այցելել:Եվ մի անգամ էլ շատ զարմանալի դեպք տեղի ունեցավ տղայի կյանքում:Հայր ու տղա հերթական ճանապարհորդության ժամանակ մի հետաքրքիր երևույթի հանդիպեցին:Հայտնվել էին այնպիսի երկրում, որտեղ ամեն ինչ կարագից էին:Այնտեղ շատ ցուրտ էր,շատ սառնարաներ կային:Երբ արևը դուրս էր գալիս, մարդիկ թաքնվում էին սառնարանների մեջ:Տղան և հայրը շատ էին զարմացել :Երբ վերադարձան տուն,նրանք ոգևորված բոլորին պատմում էին այդ երկրի մասին և ցույց տալիս լուսանկարներ:

ԵՐԿԻՐ

Դավիթ Զանադվորով

Լինում է, չի լինում, մի տղա է լինում, էդ տղան շատ տանջվեց ու կարագով մի քաղաք սարքեց։Երբ եղանակները տաքացան, ամբողջ քաղաքը հալվեց ու կատուները եկան սկսեցին յուղը լպստել։Տղան վերադարձավ ու տեսավ, որ յուղի քաղաքը անհետացել է ու շատ տխրեց։

Davi2 Continue reading “Ջ. Ռոդարի«Երկիր, որտեղ բոլորը կարագից են…»”

Հեռավար ուսուցում 2020, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Աղայան+Ռոդարի, Լիա Մարտիրոսյան, Uncategorized

Ղ. Աղայան «Կատու»

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում Աղայան+Ռոդարի նախագծի շրջանակում սովորողները կարդացել, բերանացի սովորել են տարբեր բանաստեղծություններ՝ օգտվելով դասարանական բլոգի  «Բանաստեղծություններ»  բաժնից:Ներկայացնում են տեսանյութերի և մեդիաընթերցարաններիի միջոցով:

Հեռավար ուսուցում 2020, Մարիա Տեր-Ստեփանյան, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Աղայան+Ռոդարի

Իմ մեդիաընթերցարանը

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում Աղայան+Ռոդարի նախագծի շրջանակում սովորողները կարդացել, բերանացի սովորել են տարբեր բանաստեղծություններ՝ օգտվելով դասարանական բլոգի  «Բանաստեղծություններ»  բաժնից:Ներկայացնում են տեսանյութերի և մեդիաընթերցարաններիի միջոցով:

Ներկայացնում է Մարիա Տեր-Ստեփանյանը՝

Հեռավար ուսուցում 2020, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Մոնիկա Սուքիասյան

Մեդիաընթերցարան: Ղ. Աղայան «Մանուշակ»

Հեռավար-առցանց ուսուցման ժամանակ սովորողները ներկայացնում են իրենց ամենօրյա ուսումնական աշխատանքները։

Մոնիկա Սուքիասյանը  ներկայացնում է Ղ. Աղայանի «Մանուշակ» բանաստեղծությունը  Power Point ծրագրի միջոցով։

Հեռավար ուսուցում 2020, Մանե Եղիազարյան, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Uncategorized

Մեդիաընթերցարան: Ղ. Աղայան «Ծիտն ու բազեն»

Հեռավար-առցանց ուսուցման ժամանակ սովորողները ներկայացնում են իրենց ամենօրյա ուսումնական աշխատանքները։

Մանե Եղիազարյանը   ներկայացնում է Ղ. Աղայանի «Ծիտն ու բազեն» բանաստեղծությունը  Power Point ծրագրի միջոցով։

 

Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան

Թարս իրերի քաղաքում

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ կարդացինք Ջ. Ռոդարիի «Թարս հարցեր» պատմությունը, որից հետո սովորողները  ներկայացրեցին իրենց հորինած պատմությունները:

Մանե Եղիազարյան

Մի օր ես հայտնվել էի Թարս իրերի քաղաքում: Երբ ես գնացի այնտեղ, տեսա որ տունը երկնքում էր։ Ես ուզեցի տան մեջ մտնել, բայց ես հայտնվեցի վերևում և հասա իմ տուն։ Եվ տեսա, որ ամեն ինչ առաստաղին էր։ Հետո ես էլ կամաց-կամաց  հայտնվեցի առաստաղին ու գնացի քնեցի։ Իսկ երբ արթնացա, ես տեսա, որ այդ ամենը երազ է, բայց հետո իմ հետ իրականում նույնը կատարվեց:

թարս նկար Mane (1) Continue reading “Թարս իրերի քաղաքում”

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես 2020, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան

Շնորհավո՜ր տոնդ, մայրիկ

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները պատրաստել են գեղեցիկ մեդիաբացիկներ՝ շնորհավորելով իրենց մայրիկների տոնը:

Մարկ Խալաթյան

Mark Continue reading “Շնորհավո՜ր տոնդ, մայրիկ”

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես 2020, Հեռավար ուսուցում 2020, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան

Հեռավար (առցանց) ուսուցման հինգերորդ օրվա ամփոփում

Մարտի 2-6 աշխատակարգ

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում հեռավար ուսուցման ընթացքում, մայրիկատոնին ընդառաջ Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին:

Մանե Եղիազարյան

Ողջյուն, ես Մանեն եմ։ Այսօր  կպատեմ թե ի՞նչպիսին է իմ մայրիկը։ Նա շատ գեղեցիկ է ու անուշիկ աչուկներ ունի։Նա ամենա ամենա սիրունիկ ու անուշիկ մայրիկն է։Նրա պես ոչ ոք չկա, նա այնքան խելացի է ու գեղեցիկ, որ նրա աչուկներից զգացվում է, որ խելացի է։ Ես սիրում եմ նրան։

Mane

Անրի Գալուստյան Continue reading “Հեռավար (առցանց) ուսուցման հինգերորդ օրվա ամփոփում”

Հեռավար ուսուցում 2020, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Արմեն Վարդանյան

Մեդիաընթերցարան: Ղ. Աղայան «Տարվա չորս եղանակները»

Հեռավար-առցանց ուսուցման ժամանակ սովորողները ներկայացնում են իրենց ամենօրյա ուսումնական աշխատանքները։

Արմեն Վարդանյանը   ներկայացնում է Ղ. Աղայանի «Տարվա չորս եղանակները» բանաստեղծության  Power Point ծրագրի միջոցով։