Փաստաթղթեր, Ծրագրեր

5 տարեկանների ուսուցման և զարգացման ծրագիր․ «Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին տարի

«Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող,  իրականացնում է հինգ տարեկանների ուսուցման և զարգացման ծրագիր, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, այլընտրանքային խաղ-ուսուցում։ 

Ծրագրի նկարագիր  

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման խմբերի գործունեությունը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության oրենսդրության, Նախադպրոցական կրթության պետական չափորոշչով, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, ուսումնական օրացույցով, կրթահամալիրի զարգացման ծրագրով:

Continue reading “5 տարեկանների ուսուցման և զարգացման ծրագիր․ «Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին տարի”
Ծրագրեր, Uncategorized

Ուսումնական պլան

1-3-րդ դասարաններ

Բովանդակություն Շաբաթկան ժամաքանակը
I II III
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5 5 5
Անգլերեն 2 2 2
Ռուսերեն 2 2 2
Մաթեմատիկա 4 4 4
Ես և շրջակա աշխարհը 2 2 2
Երաժշտություն, պար 2 2 2
Կերպարվեստ, տեխնոլոգիա 2 2 2
Ֆիզկուլտուրա 3 3 3
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր 1 1 1
Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 2 2 2
Ընդամենը 25 25 25
Տնային ուսումնական աշխատանք
Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ Continue reading “Ուսումնական պլան”

Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ծրագրեր, Uncategorized

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2019-2020 ուստարի․ 2-րդ դասարան

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2019-2020 ուստարի․ 2-րդ դասարան

IMG_1131

Աղբյուրն ՝այստեղ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը  ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է:

 «Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակը սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում  ֆիզիկական, հոգեբանական և տարիքային  առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած  գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումն է՝ ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ  (շնորհիվ կրթահամալիրում  իրականացվող մեդիակրթության): Continue reading “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2019-2020 ուստարի․ 2-րդ դասարան”

Ծրագրեր, Uncategorized

Դասվարին ներկայացվող պահանջներ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
2018-2019 ուսումնական տարի

Նախագիծ

Դասվարին ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն մասնագիտական կրթություն.
  • անգլերենի, ռուսերենի բավարար իմացություն.
  • համակարգչային անհրաժեշտ ծրագրերի իմացություն.
  • հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ.
  • երաժշտական ունակություններ, հմտություններ.
  • մարմնակրթական ունակություններ, հմտություններ, ներառյալ լողը, հեծանվավարությունը.
  • տեխնոլոգիական ունակություններ, հմտություններ.
  • Ծրագրով նախատեսված ուսումնական նյութի անգիր իմացություն։

Դասվարը՝ Continue reading “Դասվարին ներկայացվող պահանջներ”