Մասնագիտական զարգացում

Մասնագիտական զարգացման սեմինար․3-րդ փուլ

Մասնագիտական զարգացման սեմինարի 3-րդ փուլը մաթեմատիկական ուղղվածության է, հանդիպում ենք տիար Գևորգի հետ, առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 15-ին, որի ընթացքում քննարկեցինք  Հասմիկ Ղազարյանի և Անահիտ Ավագյանի առաջարկած խնդիրները փետրվարի ֆլեշմոբի առաջին մակարդակի համար։ Խնդիրներն՝ այստեղ։

Continue reading “Մասնագիտական զարգացման սեմինար․3-րդ փուլ”
Մասնագիտական զարգացում

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինար.մարմնամարզություն Արման Մատինյանի հետ․ամփոփում

 «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի դասվարների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներ

Արդեն մեկ ամիս է, յուրաքանչյուր ուրբաթ ինչ մեր խումբը մասնակցում է մարմնամարզության սեմինարներին մարզիչ Արման Մատինյանի հետ։ Սեմինարի ընթացքում կատարում ենք․

Continue reading “Դասվարների մասնագիտական զարգացման սեմինար.մարմնամարզություն Արման Մատինյանի հետ․ամփոփում”
Մասնագիտական զարգացում, Դասվարի էջ

Դասվարների մարմնամարզական ստուգատես.ամփոփում

Հունվարի 26-ին Մայր դպրոցի մարզադահլիճում մարզիչ Արման Մատինյանի հետ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախմբի դասվարները հանդես եկան ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում իրականացվող մարզական պարապմունքով: Ստուգատեսի ընթացքում կատարեցինք ընդհանուր զարգացնող վարժություններ, քայլքեր, ցատկեր,կախեր պտտաձողից և շվեդական պատից, կատարեցինք վարժություններ պարանով․

Continue reading “Դասվարների մարմնամարզական ստուգատես.ամփոփում”
Մասնագիտական զարգացում, Դասվարի էջ

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

 «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի դասվարների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներ

Մասնագիտական զարգացում, Դասվարի էջ

Թվային միջոցների կիրառումը կրտսեր դպրոցում․ուսումնասիրություն

2-րդ դասարան

 1․Ի°նչ թվային գործիքներ եք կիրառում տվյալ դասարանում: Թվարկել, առանձնացնել առավել արդյունավետ թվային գործիքները:

  • նոթբուք, նեթբուք
  • Smart հեռուստացույց (դասարանական)
  • Կան դասարաններ, որտեղ հեռուստացույցի բացակայությունը առաջացնում է ուսումնառության կազմակերպան հետ կապված դժվարություններ
Continue reading “Թվային միջոցների կիրառումը կրտսեր դպրոցում․ուսումնասիրություն”
Մասնագիտական զարգացում, Դասվարի էջ

Մայրենին՝ հինգ տարեկանների զարգացման ծրագրի բաղադրիչ

Մայրենիի ուսուցումը 5 տարեկանների զարգացման ծրագրում անընդհատ է։ Այստեղ հիմնական խնդիրն է օգնել երեխային ճիշտ ձևակերպել բանավոր խոսքը, կարողանա ազատ, անկաշկանդ արտահայտել սեփական հույզերը, ապրումները, կարողանա շփվել և առանց կաշկանդվելու հաղորդակցվել ընկերների, ուսուցչի հետ։Մայրենիի ուսուցումը կապված է մեր ամենօրյա գործունեության ձևերի հետ, կարելի է ասել, որ գործունեության գրեթե բոլոր ոլորտներում այն առկա է։Մայրենիի ուսուցման կարևոր փուլ է տառուսուցումը, մինչ այս փուլը, սանը նկարում է, իր նկարածը պատմում, երգում է, հեգում, վանկատում։

Continue reading “Մայրենին՝ հինգ տարեկանների զարգացման ծրագրի բաղադրիչ”
Մասնագիտական զարգացում, Դասվարի էջ

Ընտանեկան նախագծերը՝ հինգ տարեկանների զարգացման ծրագրի բաղադրիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 5 տարեկանների մեկամյա զարգացման ծրագրում իր կարևոր և առաջնային դերն ունի նաև ընտանեկան նախագծերը։ Պետք է նշեմ, որ նախագծերը կազմվում են՝ հենվելով դասարանական օրացույցի վրա, նախագծերի ուղղությունների մեծ մասն իրականացնում ենք Արևելյան դպրոցում՝ առօրյա գործունեության և ստուգատեսների շրջանակում: Բայց կարևորում ենք նաև ընտանեկան դպրոցի մասնակցությունը։
Սովորողները, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները։Ընտանեկան նախագծերով աշխատանքը շուրջտարյա է, ուսուցումն իրականացվում է Էլեկտրոնային հասցեների միջոցով։ Ցանկացած նախագիծ լինի օրացույցային, թե՝ հեղինակային, անպայման իր մեջ ներառում է ընտանեկան բաղադրիչ։ Ընտանեկան նախագծերի միջոցով ծնողը համագործակցում է դասվարի հետ, ծնողը ինքն էլ կարող է նախագծեր առաջարկել, իրականացնել, այդպիսով դառնալով ուսուցման կազմակերպիչ։

Մասնագիտական զարգացում

Մանկական հաջողությունների երաշխիքը։ Ջոն Հոլթ

Հոդվածի վերլուծություն

Հոդվածը շատ հետաքրքիր էր, շատ ուսուցողական։ Այն ապացույցն է այն բանի, որ ցանկացած գործողություն կարող է վերածվել խաղի, ցանկացած գործողության մեջ երեխան կարող է այլ իմաստ և նշանակություն տեսնել, բայց լիովին համաձայն եմ այն փաստի հետ, որ այս պատմության էությունն այն է, որ մանուկների հետ լավագույն խաղերը թեթև ու բնականորեն ծագում են հարմար իրավիճակում: Հազիվ թե լավ խաղեր ստացվեն, եթե դրանք նախապես պլանավորվեն, բայց խաղեր կառաջանան, եթե մենք հաճույքի համար խաղանք երեխաների հետ: Բայց ինչպիսին էլ լինի խաղը, մենք պատրաստ պիտի լինենք անհապաղ ու առանց ափսոսանքի դադարեցնել այն, եթե երեխան դրանից բավականություն չի ստանում: Գայթակղություն կա մտածելու. «Եթե խնդրեմ մի քիչ էլ խաղալ, ապա նրան դուր կգա»: Բայց նրան դուր չի գա, և ձեզ` նույնպես:

Continue reading “Մանկական հաջողությունների երաշխիքը։ Ջոն Հոլթ”