Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Մոնիկա Հարությունյան, Ներսիսյան Դավիթ, Սարգսյան Ալեն, Վիկտորիա Դադոյան, Ալեքս Կիրակոսյան, Արթուր Ալեքսանյան, Արսեն Փիլթակյան, Արքելաթյան Աննա, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան

Ուրախ պատմություն

Նապաստակը շատ ուրախ ու զվարթ ապրում էր,բայց երբ ուտելիքը վերջացավ նա շատ տխրեց։ Երկար քայլեց ճանապարհով և հասավ գազարների երկիր ու շատ ուրախացավ։

Վարդան Գասպարյան

Continue reading “Ուրախ պատմություն”
Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Մոնիկա Հարությունյան, Ներսիսյան Դավիթ, Սարգսյան Ալեն, Վիկտորիա Դադոյան, Օրդուխանյան Արեգ, Ալեքս Կիրակոսյան, Արթուր Ալեքսանյան, Արքելաթյան Աննա, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան

Կատուների թագավոր մուկը

Լինում է, չի լինում մի մկների թագավորություն է լինում։ Մկներից մի քիչ հեռու ապրում էին կատուները։ Ամբողջ օրը մկներն ուրախ երգում ու պարում էին։ Բայց դե լինում էին օրեր, երբ կատուները կարողանում էին թաքուն մտնել մկների տարածք և ուտել անզգույշ մկներին։ Մի օր էս կատուների թագավորությունում հրդեհ է բռնկվում։ Ամեն ինչ այրվում է, խեղճ կատուներն էլ մնում են անտուն։ Մի մուկ այդ ժամանակ անցնելուց է լինում այդ կողմով, տեսնում է այս ու այն կողմ վազող խեղճացած կատուներին և որոշում է օգնել նրանց։ Բոլոր անտուն կատուներին տանում է իրանց թագավորություն, բայց մի պայմանով, որ կատուները մկներին չեն ուտելու և միասին ապրելու են հաշտ ու խաղաղ։ Այդ օրվանից այս մուկը դարձավ կատուների թագավորը։

Ալեքս Կիրակոսյան

Continue reading “Կատուների թագավոր մուկը”
Համլետ Մուրադյան, Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Ներսիսյան Դավիթ, Վիկտորիա Դադոյան, Աբրահամյան Լեո, Արսեն Փիլթակյան, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան, Թամազյան Միլա

«Ուրախ առվակը» հորինուկներ

Մի փոքրիկ գյուղում առվակ կար։ Ամենուր լսվում էր առվակի քչքչոցը։ Առավոտյան արթնանալիս երեխաները սիրում էին վազել դեպի առվակը և լվացվել նրա սառը ջրով, իսկ կեսօրին, երբ արդեն շոգ էր,նաև լողում էին առվակի մեջ։ Իսկ մեծահասակները դույլերով ջուր էին վերցնում և ջրում ծառերն ու ծաղիկները։

Ալեքս Կիրակոսյան

Մի անգամ մի առվակ արթնացավ ձմեռային քնից։ Երբ արևը տաքացրեց բարձր սարը, ձյունը սկսեց հալվել, ու առվակը վազեց սարից ներքև։ Ճանապարհին տեսավ նապատակին։ Նա թռչկոտելով եկել էր ջուր խմելու։ Հետո նրանք ընկերացան ու արդեն միասին վազեցին։ Նրանք միշտ միասին էին մինչև խոր աշուն։ Երբ եկավ առաջին ձյունը առվակը գնաց քնելու, իսկ նապաստակը փոխեց իր մուշտակը և մտավ իր տաքուկ բույնը։

Լեո Աբրահամյան

Continue reading “«Ուրախ առվակը» հորինուկներ”
Համլետ Մուրադյան, Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Միհրան Իսահակյան, Սարգսյան Անի-Սոֆի, Վիկտորիա Դադոյան, Աբրահամյան Լեո, Ազիզյան Տիգրան, Ալեքս Կիրակոսյան, Ամիրյան Տիգրան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Առաքելյան, Արսեն Փիլթակյան, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան

Նամակ մթից վախեցող ավտոբուսին

Սովորողների հետ ընթերցեցինք Դոնալդ Բիսեթի «Մթից վախեցող ավտոբուսի» մասին պատմությունը, քննարկեցինք, յուրաքանչյուրը պատմեց, թե ինչից է վախենում կամ վախեցել,որոշեցինք նամակ գրել և ուղարկել ավտոբուսին, միգուցե՞ մեր խորհուրդը նույնպես օգնի նրան։ Սովորողների նամակներն ու նկարները՝ ստորև․

Վարդան Գասպարյան

Փոքրիկ ավտոբուս,մթից մի վախեցիր,ոչինչ վախենալու չի։ Հիմա դուրս նայիր, տե՛ս թե ինչք՜ան սիրուն են աստղերը, լուսինը․․․ Բա՜, Փոքրիկ ավտոբուս ,վախենալու բան էլ չկա։

Continue reading “Նամակ մթից վախեցող ավտոբուսին”
«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ․2024, Հորինուկներ, պատումներ

Պատումներ ցախավելների մասին

Արևելյան դպրոցի 2.4 դասարանի սովորողները Ջանի Ռոդարիի  «Ցախավելն ու Բեֆանան» ստեղծագործությունն ընթերցելուց հետո ներկայացնում են հորինուկ-պատումների շարքը․

Համլետ Մուրադյան

Մաս 1-ին

Երբ մարդիկ դադարեցին գնել մինի, մաքսի և միդի-ավելներ, Բեֆանա քույրերը որոշեցին ցախավելները շալվարի պես ստեղծել, այսինքն երկու ճյուղանի։ Դրանցով ավելի հեշտ էր թե մաքրելը, թե ճամփորդելը, որովհետև օդում երկու ճյուղերը դառնում էին ինքնաթիռի տուրբիններ։Դրանցով թռչել շա՜տ էին սիրում հատկապես տատիկները։ Որովհետև նրանք հոգնել էին տանը նստելուց, և որոշել էին ուսումնասիրել տիեզերքը։

Մաս 2-րդ

Բացի այդ, Բեֆանա քույրերը ստեղծեցին ավել-տրանսֆորմներ, որոնք պետք եղած ժամանակ դառնում էին սեղանի շոր ու սրբում սեղանները, կամ էլ դառնում էին պատուհանները լվալու սպունգ։ Երբ նրանք հյուր էին գնում, ավելը դառնում էր գեղեցիկ հագուստ, որի համար քույրերը վիճում էին, թե ով պիտի հագնի։

Continue reading “Պատումներ ցախավելների մասին”
«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ․2024, Համլետ Մուրադյան, Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Ներսիսյան Դավիթ, Սարգսյան Ալեն, Սարգսյան Անի-Սոֆի, Օրդուխանյան Արեգ, Աբրահամյան Լեո, Ազիզյան Տիգրան, Ալեքս Կիրակոսյան, Գասպարյան Վարդան, Թամազյան Միլա

«Մեկ և յոթ»։ Հորինուկներ

Ջաննի Ռոդարիի «Մեկ և յոթ» պատմությունն ընթերցելուց,քննարկելուց հետո սովորողները հորինել են հետաքրքիր պատմություններ:

Ալեքս Կիրակոսյան

Պատմությունս մի տղայի մասին է, ով յոթ տեսակ ունի։ Երբեմն կատակասեր է ու զվարճալի՝ ինչպես կապիկը, երբեմն խիստ քննադատ է՝ ինչպես փնթփնթան արջը։ Երբեմն շա՜տ ուրախ է՝ բակում խաղացող շունիկի պես, իսկ երբեմն էլ՝ տխուր՝ քաղցած կատվի պես ։ Երբեմն երազկոտ է՝ պանրի մասին մտածող մկնիկի պես, իսկ երբեմն էլ՝ կասկածամիտ՝ խորամանկ աղվեսի պես։ Հա՜, մոռացա ասեմ, լինում են դեպքեր, երբ այնքան է զայրանում, որ կարծես սոված գազանիկ լինի։ Հիմա տղան ութ տարեկան է, և չնայած այս տեսակներին, նա միևնույն է մարդն է ։

Continue reading “«Մեկ և յոթ»։ Հորինուկներ”
Հորինուկներ, պատումներ, Ձոն ուսումնական նախագիծ 2024

Ակրոստիքոս «Մայրիկ» բառով

«Ձոն» նախագծի շրջանակում սովորողները  հորինեցին ակրոստիքոսներ «Մայրիկ» բառով, կարդացե՛ք․

Արթուր Առաքելյան

Մայրիկը թխվածք էր թխում

Արթուրը նվեր էր պատրաստում, իսկ Դավիթը

Յասաման էր հավաքում։

Րոպեում Դավիթը մայրիկին նվիրեց յասաման

Իսկ Արթուրը՝ կարմիր վարդ։

Կարենն էլ կակաչ նվիրեց։

Continue reading “Ակրոստիքոս «Մայրիկ» բառով”
Հորինուկներ, պատումներ, Ձոն ուսումնական նախագիծ 2024, Մեդիագրագիտություն 2023-2024

Մայրիկապատումներ

«Ձոն» նախագծի շրջանակում սովորողները նկարագրեցին, բնութագրեցին իրենց մայրիկներին:

Համլետ Մուրադյան

Իմ մայրիկը սիրուն է։ Նա շա՜տ է սիրում ինձ և եղբորս։ Նա սիրում է իմ սխալ գրածները ուղղել։ Նաև դաշնամուրի նոր երգերն է ինձ հետ պարապում։ Ինչպես հասկացաք նա շատ բարի է։ Իմ մայրիկը չի սիրում մուկ, չի սիրում բռոկոլի և չի սիրում ֆուտբոլ։

Continue reading “Մայրիկապատումներ”
Համլետ Մուրադյան, Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Մեդիագրագիտություն 2023-2024, Մոնիկա Հարությունյան, Օրդուխանյան Արեգ, Արթուր Ալեքսանյան, Գասպարյան Վարդան, Դավիթ Կարապետյան, Թամազյան Միլա

Գարնանային աքրոստիկոս

Ստորև կարդացե՛ք սովորողների հորինած աքրոստիկոսները գարուն բառի տառերով․

Continue reading “Գարնանային աքրոստիկոս”
Հորինուկներ, պատումներ, Թումանյանական օրեր 2024

Նամակ Սուտլիկ որսկանին

Կարդացե՛ք սովորողների նամակները, որոնք ուղարկել են Սուտլիկ որսկանին․

Բարև, Սուտլիկ Որսկան։Ինձ շատ դուր եկան ձեր սուտլիկ պատմությունները։ Շատ կուզեի ձեր արկածները շարունակվեին։Սիրով կսպասեմ նոր արկածների։

Continue reading “Նամակ Սուտլիկ որսկանին”