Մեդիագրագիտություն, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Խնկոյանական օրեր, Խնկոյանական օրեր 2019-2020, Uncategorized

Ա. Խնկոյան «Մուկն ընկերանում է մկան հետ»

Մուկ Միքայել

Ներկայացնում են Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները

Տեսանյութ՝

Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրեր

Ստեղծագործությունների ցանկ՝

ՄԵՂՈԻ

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս: 

ԾԻԱԾԱՆ

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի: Continue reading “Խնկոյանական օրեր”