Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Ուսումնական տարի 2019-2020

Ուսումնական ճամփորդություն դեպի Mind Center

«Կառուցողական խաղեր» նախագծի ընթացքում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ այսօր այցելեցինք Mind Center լեգոների կենտրոն, որտեղ սովորողները ծանոթացան լեգոների ստեղծման պատմությանը, հետաքրքիր տեղեկատվություն ստացան, իրենց ձեռքով հավաքեցին տարբեր խաղեր, իսկ վերջում ականատես եղան, թե ինչպես  է ռոբոտը կատարում տարբեր հրահանգներ:

Տեսանյութ՝

Ֆոտոշար՝

Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական տարի 2019-2020

Ուսումնական ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

IMG_8588Դեկտեմբերի 4-ին Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, որտեղ սովորողները ծանոթացան թագարանային էթիկային կանոններին, որից հետո շրջայց կատարեցին թանգարանում, եղան գեղանկարչի աշխատասենյակում, արվեստանոցում, ննջասենյակում, ծանոթացան նրա հետաքրքիր կենսագրականին: Կտավների օգնությամբ սովորողները սովորեցին նկարների ձևերը, գույները, իսկ վերջում սարյանական գույներով փորձեցին գունավորել տարբեր գծապատկերներ:

Տեսանյութ՝

Ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.

 

Ուսումնական աշուն 2019, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Uncategorized

Դեպի Արատես

Առաջին օր

IMG_7288

Աշնանային այս օրերին լավագույն տարբերակն է բնության մեջ գտնվելը, բնության գույների հետ լինելը, աշնան տաք արևոտ օրերը վայելելը։ Դեպի Արատես եռօրյա ճամփորդթյան սկիզբը տրվեց առավոտյան ժամերգությամբ, որին մասնակիցը դարձանք սբ. Երրորդության եկեղեցում։ Continue reading “Դեպի Արատես”

Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Ուսումնական տարի 2019-2020, Սեբաստացու օրեր 2019, Uncategorized

Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց

IMG_6212Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի  2.3դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Օրը՝ նոյեմբերի 14
Մեկնումը՝
 10։00, վերադարձը՝ 14.30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • «Խնկոյանական օրեր» նախագծի ամփոփում
  • Աշնանային դիտարկումներ, լուսանկարչական պլեների իրականցում

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • կարողանալ օգտվել քարտեզից.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում

Continue reading “Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց”

Հաշվետվություն, Ուսումնական ճամփորդություն, Uncategorized

2018 – 2019 ուսումնական ճամփորդություններ, արդյունքներ

  1. Աշտարակի շրջան,գյուղ Ուշի, Սուրբ Սարգիս եկեղեցու բլուր
  2. Ռուսական արվեստի թանգարան
  3. Ջրվեժի արգելոց
  4. Բուսաբանական այգի
  5. Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
  6. Ձմեռային ճամփորդություն Ջրվեժի արգելոց
  7. Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկո-Ապոր անվան գրադարան
  8. Թումանյանական ֆլեշմոբ.Ճամփորդություն Խամաճիկների թատրոն, Կասկադ
  9. Ուսումնական ճամփորդություն Թումոյի այգի. Աղայանական ընթերցումներ+ազգաին խաղեր
  10. Ուսումնական ճամփորդություն Հ. Մալյանի անվան թատրոն
  11. Կրթական փոխանակումներ, համագործակցային նախագծի իրականացում
  12. Ուխտ դեպի Օշական
2018-2019 Ամսիկների ամփոփում, Ճամփորդություններ, Ուսումնական ճամփորդություն, Ստուգատեսային ամառային ճամբար 2019, Uncategorized

Ուխտ դեպի Օշական

61904344_383274842290281_3231721809430708224_nԱյսօր՝ հունիսի 7-ին, Հյուսիսի, Հարավի և Քոլեջի 6 տարեկաններն իրենց հունիսիկն անցկացրեցին Օշականում: Եղանք Հայոց այբուբենի հուշակոթողի մոտ, որից հետո ճանապարհ ընկանք դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ, այդտեղ սովորողները մեծ ոգևորվածությամբ գտան իրենց անվան առաջին տառը, նկարվեցին: Եղանք եկեղեցում, երգեցինք և շարունակեցինք մեր ուխտը…

Լուսաբանում՝

Ճամփորդություններ, Ուսումնական ամառ, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական նյութեր, Ընտանեկան նախագծեր, Uncategorized

Պատրաստվում ենք ուսումնական ճամփորդության

6 տարեկաններն իրենց ճամփորդությունների ժամանակ այսպես են պատրաստվում:

Եգոր Պետրոսյան

Դավիթ Մնացականյան

Մանե Եղիազարյան

Continue reading “Պատրաստվում ենք ուսումնական ճամփորդության”

Նախագծեր 2018-2019, Ուսումնական ճամփորդություն, Բարձունքի հաղթահարում, Uncategorized

Ուխտ դեպի Օշական

60803078_2172512636166148_8604047566771847168_n

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Օրը՝  հունիսի  6

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։00

Վայրը՝ Օշական

Երթուղիները`
Տարբերակ 1-ին`Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական
Տարբերակ 2-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ- Գեղանիստ- Ազատաշեն- Խաչփառ- Հայանիստ- Ոսկեհատ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ- Օշական
Տարբերակ 3-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ-Մուսալեռ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ-Օշական Continue reading “Ուխտ դեպի Օշական”

Նախագծեր 2018-2019, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական նյութեր, Uncategorized

«Համբարձման ծեսը» Կարբի գյուղում

IMG_0961Այսօր՝ մայիսի 22-ին, Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողներ Կրթական փոխանակումներ, համագործակցային նախագծով այցելեցին Արագածոտնի մարզ, գյուղ Կարբի, Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց: Այնտեղ մեզ դիմավորեցին 3-րդ դասարանի սովորողները, ովքեր նախապես պատրաստվել էին: Միասին շրջայց իրականացրեցինք դպրոցով, այցելեցինք դպրոցին կից սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ օրհնեց մեզ քահանան, որից հետո միասին իրականացրեցինք «Համբարձման ծեսը»:

Տեսանյութ՝