Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Ձմեռային մանկավարժական ճամբար.ամփոփում

Առաջին բուժօգնություն

Դեկտեմբերի 25,26 մասնակցեցինք առաջին բուժօգնության պարապմունքներին Հովսեփ Աղաբեկյանի հետ,որի ընթացքում ստացանք գիտելիքներ վերջույթների վնասվածքների,վերին և ստորին վերջույթների վնասվածքների,մկանների, ջլերի ձգման վերաբերյալ: Նաև իմացանք,թե ինչպիսի բուժօգնություն պետք է ցույց տալ հոդախախտերի և կոտրվածքների ժամանակ:

Continue reading “Ձմեռային մանկավարժական ճամբար.ամփոփում”
Մանկավարժական ճամբար, Դասավանդողի անհատական աշխատաժամանակ 2023-2024, Դասվարի էջ

Մանկավարժական օգոստոսյան ճամբարի աշխատակարգ

Օգոստոսի օրացույցուղեցույց

Մանկավարժության լաբորատորիայի մշակումը

Աշխատանքային ուղղություններ

  • Սեպտեմբերի նախագծերի ամբողջացում, հրապարակում
  • Ուսումնական ամառ նախագծային աշխատանքների ամփոփում
  • Դասարանական բլոգի համապատասխանեցում նոր ուսումնական տարվան
  • Դասարանական 2023-24 ուսումնական տարվա օրացույցի ամբողջացում
  • Դասասենյակի պատրաստություն, միջավայրի խնամք
  • Ծնողական հավաք․ (օգոստոսի 23)
Continue reading “Մանկավարժական օգոստոսյան ճամբարի աշխատակարգ”
Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Աշխատանքային օրը Հյուսիսում

Օրը Հյուսիսում սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներ իրականացնելով։ Միջավայրը մաքրեցինք աղբից, մոլախոտերից, չորացած տերևներից, տեսակավորեցինք պլաստմասե թափոնները։

Տեսանութը՝ Անուշ Թորոսյանի

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Այսօրը Հյուսիսում

Օգոստոսի 26, օրվա լուսաբանում

118350843_328680828282530_3944873737442578592_n

Օրը սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներով. հյուսիսի ծաղկանոցները մաքրեցինք մոլախոտերից,  պատերը կանաչապատեցինք «Իպոմեա» կոչվող մագլցող բույսով, տարածքը մաքրեցինք աղբից: Արտակ Ռշտունու ցուցումներով, օգնությամբ խաղողի վազերով ստեղծեցինք կանաչ ցանկապատ հարավ-արևմտյան լանջում:

Տեսանյութ՝

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Օրը Հյուսիսում

Օգոստոսի 24, օրվա լուսաբանում

Հյուսիսում օրն աշխատանքային էր: Առավոտյան կարճ քննարկումից հետո, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Դասավանդողների մի մասը կատարեց Հարավարեւելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույցը:

Տեսանյութը՝ Սիդոնյա Վիրաբյանի

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Օգոստոսի 20, օրվա լուսաբանում

Հյուսիսի դասավանդողներով  օրը սկսեցինք շրջայցով: Ընկեր Քնարիկի հետ քննարկեցինք անելիքները, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Կատարեցինք Հարավարեւելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցը սովորականից մարդաշատ էր, քանի որ 4-5-րդ դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր, մեզ էին միացել նաև Արևմուտքի ճամբարականները և համատեղ նախագիծ էին իրականացնում քանդակի դպրոցում: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք և մշակեցինք համայնքի հետ կապված անելիքները:

Օրվա ֆոտոշար՝

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Օգոստոսի 19, օրվա լուսաբանում

Այսօր՝ օգոստոսի 19-ին, մանկավարժական աշխատողներով արձակուրդից  վերադարձանք մեր բնականոն աշխատանքի՝ պահպանելով պարետով սահմանված կանոնները: Օրը սկսեցինք ջերմաչափումով, ձեռքերը ախտահանելով, կատարեցինք աշխատանքի բաժանում, որպեսզի խուսափենք կուտակումներից և յուրաքանչյուրս անցավ իր գործին: Իրականացրեցինք բակային, պարտիզապուրակային խնամքի աշխատանքներ, ճեմուղու ստեղծման համար կատարեցինք նախապատրաստական աշխատանքներ, աշխատողների մի խումբ խնամեց ներսի բույսերը, ընդմիջումից հետո մշակեցիք որոշ նախագծեր:

Ֆոտոշար՝

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ, Uncategorized

Մանկավարժական նորարության գարնանային դպրոց: Տեսադասի պատրաստում

91365712_252094492491469_2732688309472985088_nՀեռավար ուսուցման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողները փնտրում և գտնում են ամենատարբեր և հնարավոր ձևերը, որպեսզի սովորղներին չկտրեն ուսումնական պրոցեսից:

Այսօր՝մանկավարժական նորարարության գարնանային բաց հեռավար դպրոցի շրջանակում,  վեբինար Տեխնիկական նոր լուծումներ, ծրագրերի ուսուցում-Zoom, Microsoft Teams տեսակապերի հարթակում   Հերմինե Անտոնյանը մեզ  ծանոթացրեց մի քանի օնլայն հարթակների հետ, որոնք թույլ են տալիս տեսագրել էկրանը: Այդ հարթակներից օգտագործելով ScreenApp ծրագիրը, պատրաստեցի իմ երկրորդ տեսադասը, քանի որ առաջին տեսադասի ժամանակ չէի օգտագործել որևէ ծրագիր և շատ չարչարվել է՝ առանձին ձայնագրելով և տեսանկարահանելով:

Տեսադաս 2-րդ՝