2022-2023 Ուսումնական տարի, Սեբաստացու օրեր 2022

Ինքնաշեն խաղերի ցուցադրություն

Նոյեմբերի 30-ին կրթահամալիրի ինժեներատեխնիկական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ կրթահամալիրի 5 տարեկանների կողմից ստեղծված խաղ-խաղերի ցուցադրություն-ներկայացում, որին ներկա էին 5տարեկաններ, Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դաստիարակներ, դպրոցի ղեկավարներ, ծնողներ, այլ հյուրեր։ Ցուցադրության ընթացքում 5 տարեկանները ներկայացրեցին իրենց ձեռքով պատրաստած էկոլոգիապես մաքուր  խաղ -խաղալիքները․

Տեսանյութ՝

Սեբաստացու օրեր 2022

«Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ, ամփոփում

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագծի ընթացքում իրականացրել ենք հետևյալ աշխատանքները՝

Continue reading “«Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ, ամփոփում”
Սեբաստացու օրեր 2022

Հարիսայի համայնքային ծես, ամփոփում

Նոյեմբերի 26-ին մասնակցեցինք կրթահամալիրում ավանդական դարձած հարիսայի ծեսին: Ժամը 10:00 մասնակցեցինք օրհնությանը , ուսումնական ժամերգությանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կրթահամալիրի ուսուցչական, մանկական երգչախմբերի, երգեցիկ խմբերի մասնակցությամբ:

Continue reading “Հարիսայի համայնքային ծես, ամփոփում”
2022-2023 Ուսումնական ճամփորդություններ, 2022-2023 Ուսումնական տարի, Սեբաստացու օրեր 2022

Ուսումնական պարապմունք«Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանում

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այցելեցին «Տիգրան Հայրապետյանի» անունը կրող գրադարան, որտեղ իրականացրեցինք շրջայց, սովորողները ծանոթացան գրադարանից օգտվելու կանոնների հետ, հետաքրքիր զրույց ունեցան բանաստեղծ Գյուլնարա Իվանյանի հետ, տարբեր հետաքրքիր հարցեր ուղղեցին բանաստեղծին, իսկ վերջում ընկեր Սյուզին Վարդենիսի բարբառով ընթերցեց Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը:

Continue reading “Ուսումնական պարապմունք«Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանում”
Համագործակցային նախագծեր 2022-2023, Սեբաստացու օրեր 2022, Տեխնոլոգիական

Պիտակների ստեղծում.Ցուցահանդես-վաճառք

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում համագործակցեցինք Զառա Ոսկանյանի հետ,ով սովորողներին օգնեց կավով պատրաստել պիտակներ,որոնք փակցնելու ենք տարբեր խոտաբույսերով, մասուրով լցված պարկերի վրա:Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն Հարիսայի ծեսին՝ նոյեմբերի 26-ին։

Տեսանյութ՝

Նկարաշարն՝ այստեղ:

Համագործակցային նախագծեր 2022-2023, Սեբաստացու օրեր 2022, Տեխնոլոգիական

Արտթերապիա

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում համագործակցեցինք լոգոպեդ Նունե Ռաֆայելյանի հետ,ով երեխաների հետ զրուցեց աշնան մասին,աշնան երևույթների մասին,իսկ վերջում իրականացրեց տեխնոլոգիական աշխատանք.

Continue reading “Արտթերապիա”
2022-2023 Ուսումնական տարի, Համագործակցային նախագծեր 2022-2023, Մարզական, Սեբաստացու օրեր 2022

Համագործակցային նախագիծ․մարզատոն

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում այսօր Արևելքի և Քոլեջի 5 տարեկանները Մայր դպրոցի մարզադահլիճում իրականացրեցին մարզատոն։ Սկզբում ողջունեցինք իրար, կատարեցինք նախավարժանք, որից հետո խաղացինք մի քանի մարզական խաղեր։

Continue reading “Համագործակցային նախագիծ․մարզատոն”