Ուսումնական նախագծեր, Սեբաստացու օրեր 2022

«Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսը ուսումնական օրացույցով հաստատված, կրթահամալիրի ծնունդը խորհրդանշող նախագիծ է, որ իրականացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին:

Տևողությունը՝ նոյեմբեր
Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Նախագծի նպատակը և խնդիրները՝

  • Ստեղծագործական մտածողության զարգացում
  • Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում
  • Ռադիոթողարկման պատրաստում
  • TV-իի պատրաստում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

  1. Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր մեծ ու փոքր սեբաստացիների հետ
  • Իմ սեբաստացի ընկերը
  • Սեբաստացի ուսուցիչները
  • Ինչո՞ւ եմ սիրում իմ դպրոցը
  • Ինչպե՞ս հայտնվեցի կրթահամալիրում
  • Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
  • Պատմում ու ներկայանում են սեբաստացի ծնողները

2. Տեխնոլոգիական գործունեություն

  • Թթուդրիկ09.11.2022
  • Հարս ու փեսայի պատրաստում Թամար Հարությունյանի հետ 16․11
  • Գաթաթխիկ23.11.2022

3. Մարզական խաղեր, մարզատոն

4. Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան  — 24.11.2022

5.«Նոյեմբերիկ»  ստուգատես03.11,10.11,17.11,24.11

6. Համագործակցային նախագծերի իրականացում 

7. Ուսումնական ճամփորդություններ

Նախագծի շրջանակում ստեղծված նյութերն` այստեղ։

Ամփոփումն՝ այստեղ:

Leave a comment