Ընթերցարան 2019-2020

Ընթերցանության նյութեր.սեպտեմբեր-մայիս

2019-2020 ուսումնական տարվա ընթերցանության նյութեր նախատեսված  2-րդ դասարանի սովորողների համար

Continue reading “Ընթերցանության նյութեր.սեպտեմբեր-մայիս”

Մեդիաընթերցարան, Ընթերցարան 2019-2020

Մայիսի ընթերցարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
(ՀԱՏՎԱԾ)

Մեծ գոլն ընկավ, ձնհալն ընկավ,
Հողը շնչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևը
— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղրկեմ քեզ։

Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։

Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քնա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քնած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։

Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ի՛նչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քնեք, վե՜ր կացեք, վե՛ր.
Խնկածաղիկ,
Ծնկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ
Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,
Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քնեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։

Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…

Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…

Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում, էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կտխրեմ՝ որ հեռանաս…
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…

Ծաղիկները

— Ես հաճույքից կկարմրեմ…
— Ես կբուրեմ…
— Ես կմարեմ…

Արևը

— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քնքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…

Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարնջի, մավի, կապուտ,
Բացվել, լցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր…

Աշխատանքային էջ՝Ծաղիկների երգը

Continue reading “Մայիսի ընթերցարան”

Ընթերցարան 2019-2020, Uncategorized

Ապրիլի ընթերցարան

Պահմտոցի

Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։ Continue reading “Ապրիլի ընթերցարան”

Մեդիաընթերցարան, Ընթերցարան 2019-2020

Մարտի ընթերցարան

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

ԱՐևԻ ՀՐԱՄԱՆԸ

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.

— Դե՛, սիրո՛ւն աստղիկներ՝ երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.

-Զարթնեցե՛ք, ծաղիկնե՛ր, զարթնեցե՛ք, թռչնիկնե՛ր: Continue reading “Մարտի ընթերցարան”

Մեդիաընթերցարան, Ուսումնական 3-րդ շրջան, Ընթերցարան 2019-2020

Փետրվարի ընթերցարան

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Մաս 1

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Մաս 2

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Մաս 3

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

– Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

– Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

– Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։ [ 185 ] Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Մաս 1

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը՝ հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին: Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը,— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։ Continue reading “Փետրվարի ընթերցարան”

Մեդիաընթերցարան, Ընթերցարան 2019-2020

Հունվարի ընթերցարան

Հովհաննես Թումանյան

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

1

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։ Continue reading “Հունվարի ընթերցարան”

Մեդիաընթերցարան, Ընթերցարան 2019-2020

Դեկտեմբերի ընթերցարան

Ձեռնոցը

Ուկրաինական ժողովրդական հեքիաթ

Անտառով գնալիս  մի ծերունի կորցնում է ձեռնոցըՄուկը  գալիս,մտնում էմեջը և ասում.

Ինչ տաքուկ է,էստեղ էլ կապրեմ:

Ցատկոտելով գալիս է գորտը:

Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

Ես Ճսճստան մկնիկը:Իսկ դու ո՞վ ես: Continue reading “Դեկտեմբերի ընթերցարան”

Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Ընթերցարան 2019-2020

Ես՝ ընթերցող

IMG_8483

Ուսումնական նախագիծ

Դասարանական բլոգի ընթերցարան բաժին

Նախագծի մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանցիներ։

Նախագիծը շարունակական է:

Նպատակը՝

Ընթերցանության խթանում։ Continue reading “Ես՝ ընթերցող”

Մեդիաընթերցարան, Ընթերցարան 2019-2020, Uncategorized

Հոկտեմբերի ընթերցարան

IMG_1289[1]

Գիտե՞ս, որ…

 Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր

համար կեր գտնի:

Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը: Continue reading “Հոկտեմբերի ընթերցարան”