Ուսումնական նյութեր, Խաղադարան, Uncategorized

Խաղադարան

Հիշողությանուշադրության և այլ զարգացնող  խաղեր

 Հողաթափեր

 Երեխաները կիսաշրջանաձև նստում են, յուրաքանչյուրն հանում է իր հողաթափերից մեկը և  դնում կիսաշրջանի կենտրոնում:  Ընտրում են իրենցից մեկին: Նա մոտենում է հողաթափերի բուրգին, բարձրացնում է մի հողաթափ, ուշադիր նայում  ընկերների ոտքերին և որոշում` ումն է իր ձեռքի հողաթափը: Հողաթափի տերը ձեռքը  բարձրացնում է, վերցնում է իր հողաթափը և հագնում:

  • Խաղացողները բաժանվումեն զույգերի: Զույգերից յուրաքանչյուրը հանում է իր մի հողաթափը, դնում կենտրոնում: Բոլորի մի հողաթափը կենտրոնում է, մեկը` հագին: Խաղավարի հրահանգով զույգի մեկը գտնում է իր ընկերոջ հողաթափը, հագցնում, հետո մյուս ընկերն է իր զույգի հողաթափը գտնում, հագցնում:
  • Հետագայում խաղն ավելի է բարդացվում: Խաղացողները զույգերի են բաժանվում և կիսաշրջանաձև նստում: Միմյանց  հողաթափերը   «ուսումնասիրելուց» հետո հանում են դրանք և հավաքում կենտրոնում, այնպես, որ հողաթափերի կույտ ստացվի: Խաղավարի հրահանգով ամեն զույգից մեկը կույտից հանում է իր ընկերոջ հողաթափերը և հագցնում նրան: Նույն բանն անում է զույգի մյուս անդամը: Հաղթում է այն զույգը, որն առաջինն է հագնում հողաթափերը:

Continue reading “Խաղադարան”

Ուսումնական նյութեր, Ուրախ մաթեմատիկա, Խաղադարան

Ուրախ մաթեմատիկա

Հաշվում ենք անկյունները.

Ուսումնական կայք 1կայք 2 Continue reading “Ուրախ մաթեմատիկա”

«Զատիկ», Մեդիաընթերցարան, Ուսումնական նյութեր, Խաղադարան, Uncategorized

Զատկական ասիկներ, խաղեր

***
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

***
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

***
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք Continue reading “Զատկական ասիկներ, խաղեր”

Մարզական, Ուսումնական նյութեր, Խաղադարան, Խմբային գործունեություն, Uncategorized

Ազգային խաղեր

Ծիսական խաղ

Երեխաները չարխափաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում և աղմկում են:

Ներկաներից մեկը հարցնում է.
— Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:

Այսպես կարելի է շարունակել, մինչև կհոգնեն կամ կպարզեն, որ այլևս ոչինչ չմնաց քշելու: Նշվածների փոխարեն կարելի է քշել այն, ինչն ավելի հարմար կգտնեն (իրենց ընկերների վատ արարքները, դժվար, տհաճ և այլ երևույթներ): Continue reading “Ազգային խաղեր”