Համագործակցային նախագծեր 2023-2024, Ուսումնական ճամփորդություններ 2023-2024, Տիառնընդառաջ ծես 2024

Ծիսական Տրնդեզ Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում․ամփոփում

Դեռ մեկ ամիս առաջ Հայկաշենի Գագիկ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցից ստացանք համագործակցային նախագիծ իրականացնելու առաջարկ։Այդպիսով որոշեցինք համատեղ իրականացնենք ծիսական տրնդեզ։ Սեբաստացիներին ընդունեցին մեծ ոգևորությամբ, երգ ու պարով, ծեսով ու հավեսով, ավանդական ուտեստներով, մի հիանալի օր անցկացրեցինք միասին։ Ստորև կցում եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերները և օրվա նկարաշարը։

Continue reading “Ծիսական Տրնդեզ Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում․ամփոփում”
Տիառնընդառաջ ծես 2024

Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում

«Տիառնընդառաջի ծես»

Փետրվարի 14-ին Արևելյան դպրոցի բակում նշեցինք Տեառնընդառաջի ծեսը: Խարույկի շուրջը համախմբվեցին մեծ ու փոքր սեբաստացիներն,ծնողներ, հյուրեր, ազգային երգ ու պարով, ծիսական տիկնիկներով նշեցինք ծեսը:

Continue reading “Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում”
Համագործակցային նախագծեր 2023-2024, Տեխնոլոգիական, Տիառնընդառաջ ծես 2024, Թումանյանական օրեր 2024

Ծիսական տիկնիկներ՝ փայտե գդալներից

Տիառնընդառաջի ծեսին ընդառաջ սովորողների հետ իրականացրեցինք տեխնոլոգիական աշխատանք, որի ընթացքում փայտե գդալների, թելերի, տարբեր զարդանախշերով կտորների օգնությամբ տեխնոլոգ՝ Զառա Ոսկանյանի հետ պատրաստեցինք «ծիսական», ժամանակակից տիկնիկներ: Տեխնոլոգիական գործունեությունը կապեցինք նաև Թումանյանական օրեր նախագծի հետ, որի շրջանակում սովորողները որպես շաբաթվա ընթերցանության նյութ կարդում են Հ․ Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթը, որոշեցինք տիկնիկներն օգտագործել՝ ստեղծելով Հուռինե՛ր, պար բռնեցեք նախագիծը, որի մեկնարկը կլինի շուտով, նախագծի նախապատրաստական աշխատանքի լուսաբանումը ՝ այստեղ։

2023-2024 Ուսումնական տարի, Համագործակցային նախագծեր 2023-2024, Տիառնընդառաջ ծես 2024, Բարեկենդան 2024

Ծիսական Տրնդեզ Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում(կրթական փոխանակման նախագիծ)

Օրը՝ 16․ 02․ 2024թ․
Վայրը՝  Արմավիրի մարզ,Արաքս համայնք, գյուղ Հայկաշեն, Գագիկ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց
Մեկնում՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 10։00- ին
Վերադարձ՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 13:30-ին

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2.12․4դասարանի սովորողներ

Continue reading “Ծիսական Տրնդեզ Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում(կրթական փոխանակման նախագիծ)”
2023-2024 Ուսումնական տարի, Տիառնընդառաջ ծես 2024

«Տիառնընդառաջի ծես»

Մասնասնակիցներ՝  2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Իրականացման տևողությունը՝ փետրվար 1-13

Նպատակ
Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:

Խնդիրներ՝

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • Ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • Ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • Ծիսական միջավայրի ստեղծում:
Continue reading “«Տիառնընդառաջի ծես»”