2022-2023 Ուսումնական տարի, Թումանյանական օրեր 2024

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Նախագծի նպատակը — Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին։

Նախագծի խնդիրները՝ թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Լեզվագործունեության հիմնական խնդիրներ՝

  • Սովորողը պետք է կարողանա ներկայացնել կարդացածը (պատմելով, բեմադրելով): Պատասխանել կարդացածի վերաբերյալ հարցերին (բանավոր, գրավոր):
  • Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրել, գտնել հոմանիշները, հականիշները:
  • Տեքստում գտնել հարցի պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, միտքը:
  • Կարդացած նյութը հարցերի օգնությամբ համառոտ վերարտադրել։
  • Կարդացած կամ լսած տեքստը պատմել իր կամ հերոսներից մեկի անունից:
  • Խմբի հետ պատմություն հորինել, շարունակել ընկերների հորինածը:
  • Ստեղծագործությանը, իրավիճակին համապատասխանող առած-ասացվածքներ գտնել, բացատրել:
  • Հորինել և գրառել պատմություններ (3-5 պարզ նախ.):
  • Նոր բառեր կազմել՝ միացնելով տրված վանկերը, բառերը, ածանցները: Առանձնացնել բառի արմատը, ածանցը:
  • Տարբերել առարկայի թիվը՝ եզակի և հոգնակի:
  • Առանձնացնել հատուկ և հասարակ անունները։

Ընթերցանության նյութեր, լեզվագործունեության համար էլեկտրոնային թերթեր ՝

Գործողությունների ընթացքը՝

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Նյութերը ձեռք են բերվել «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի «Ընթերցարան» բաժնից, հանրագիտարաններից, էլեկտրոնային գրականությունից:

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից վերցնում ենք հատվածներ և այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ «Կացին ախպերը» հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս 5 բառ «Սուտլիկ որսկանը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից «Չարի վերջը»։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումբը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսներին( կկվին, աղվեսին, ագռավին) և ներկայացման մեջ օգտագործում:

Ընտանեկան նախագծեր —

  • Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:
  • Ընտանիքում` հարազատների, տատիկ-պապիկների, ծանոթ-բարեկամների հետ թումանյանական ստեղծագործությունների պատմում, դերախաղ:

Երաժշտական գործունեություն՝

«Թումանյանը երաժշտության մեջ» նախագծի մասնակցություն

Ուսումնական ճամփորդություն

Թումանյանի անվան տիկինիկային թատրոն

Նախագծի ընթացքում օգտագործվող թվային միջոցներ`

-էլեկտրոնային գրատախտակ
-Նեթբուք-նոթբուք
-Ձայնագրիչ
-Թվային ֆոտոապարատ

Ամփոփում՝

  • Նշում ենք փետրվարի 19-ը՝ Հ. Թումանյանի ծննդյան 155 ամյակը, և գիրք նվիրելու օրը՝ միմյանց նվիրելով գրքեր
  • Բերանացի կարդում ենք Թումանյան
  • Մեդիաբանաստեղծությունների ներկայացում
  • Մեդիահեքիաթների, անիմացիոն մուլտերի ներկայացում

Ամփոփումն՝ այստեղ։

Leave a comment