Մեդիագրագիտություն, Բանաստեղծություններ

Գեղամ Սարյան «Ձյուն»

ՄարիաՁյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր դաշտերին,,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Հեզ- Մեղմ, թույլ, քնքուշ, նրբին

Վար- Ցած, ներքև

 Ցրտահար — Ցրտահարված, ցրտից վնասված, ցուրտը տարած

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Պատմի՛ր ձյան մասին:

  • Նկարագրի՛ր. ինչպիսի՞ն է ձյունը
  • Ինչպե՞ս է երկնքից իջնում:
  • Ի՞նչ է լինում հետո …

2.Պատմի՛ր ծաղիկների մասին:

3.Բառակապակցություններ կազմի՛ր:
ինչպիսի՞
_________________________ տոնածառ
_________________________ ձյուն
_________________________ ծաղիկներ
_________________________ ձնեմարդ
_________________________ Ձմեռ պապ
_________________________ երեխաներ
_________________________ փաթիլ

ի՞նչ, ինչե՞ր

ձյունաճերմակ ____________________________
զարմանալի ______________________________
հետաքրքիր ______________________________
ցրտահար ________________________________
ձյունածածկ ______________________________
քնքուշ — __________________________________
կախարդական — __________________________

Մեդիաընթերցարան, Ուսումնական նյութեր, Բանաստեղծություններ, Uncategorized

Աշնան մասին բանաստեղծություններ

76697315_1058302194517088_8721616962150465536_n

Անտերև ծառ

Աթաբեկ Խնկոյան

Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

— Հե՞ր  (ինչո՞ւ) տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր (թափեցիր): Continue reading “Աշնան մասին բանաստեղծություններ”

Մեդիաընթերցարան, Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Աթաբեկ Խնկոյան

Աքլորն ու մարգարիտը

Օրվա մեկը մի աքլոր
Քուջուջ- մուջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. «Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես` ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին,
Իսկ ինձ համար մեկ գարին
Արժեր էսպես հազարին:

Ղ. Աղայան

Ամիսներ և չորս եղանակ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։ Continue reading “Բանաստեղծություններ”