Հորինուկներ, պատումներ, Ձոն ուսումնական նախագիծ 2024, Մեդիագրագիտություն 2023-2024

Մայրիկապատումներ

«Ձոն» նախագծի շրջանակում սովորողները նկարագրեցին, բնութագրեցին իրենց մայրիկներին:

Համլետ Մուրադյան

Իմ մայրիկը սիրուն է։ Նա շա՜տ է սիրում ինձ և եղբորս։ Նա սիրում է իմ սխալ գրածները ուղղել։ Նաև դաշնամուրի նոր երգերն է ինձ հետ պարապում։ Ինչպես հասկացաք նա շատ բարի է։ Իմ մայրիկը չի սիրում մուկ, չի սիրում բռոկոլի և չի սիրում ֆուտբոլ։

Ալեքս Կիրակոսյան

Իմ մայրիկը շատ գեղեցիկ, բարի և հոգատար է, բայց նաև խստապահանջ է ։ Իմ մայրիկը շատ աշխատասեր է, սիրում է, որ ամեն ինչ շուրջը կոկիկ և հավաքված լինի։ Հաճույքով օգնում է բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն։ Ես իմ մայրիկին շատ եմ սիրում։

Տիգրան Ազիզյան

Իմ մայրիկը լավն է։ Նա իմ լավ ընկերն է ու խորհրդատուն։ Նա միշտ կատակներ է անում ինձ հետ։ Ես սիրում եմ զբոսնել ու լիքը զրուցել իմ մայրիկի հետ։ Նա համեղ է պատրաստում։ Երբ սխալ բան եմ անում մայրիկս նեղվում է։ Ես շատ-շատ սիրում եմմայրիկիս։

Լեո Աբրահամյան

Իմ մայրիկը բարձրահասակ է։ Նա ունի շագանակագույն գանգուր մազեր։ Նրա աչքերը շագանակագույն են։ Իմ մայրիկը ինձ շատ է սիրում։ Իմ մայրիկը նման է արևի։ Ես իմ մայրիկին շատ եմ սիրում։  

Վարդան Գասպարյան

Իմ մայրիկը շատ բարի է։Նա ինձ շատ է սիրում, մենք միասին երկար հեքիաթներ ենք կարդում։Մայրիկն ինձ համար շատ համեղ ուտելիքներ է պատրաստում։ Մենք հաճախ կինոդիտումներ ենք կազմակերպում լիքը համովություններով։ Մայրիկը ուզում է, որ ես լավ սովորեմ, ես էլ մայրիկին փորձում եմ ուրախացնել։

Դավիթ Ներսիսյան

Իմ մայրիկը սիրուն է: Նա սիրում է սուրճ խմել և գնալ աշխատանքի, որ երեխաների  հետ խաղա :Բայց նա չի սիրում ձմեռը, ծովը և աղունիկներին:

Աննա Արքելաթյան

Իմ մայրիկը շատ է սիրում մեզ, նա հիմա փոքր երեխա է պահում,նա շատ զբաղված է փոքրիկով,իսկ մենք նրան օգնում ենք։Իմ մայրիկը մի փոքր ջղայն է,իսկ քանի որ հայրիկը գնացել է, իմ տատիկն է օգնում։Իմ մայրիկը չի սիրում, որ մենք մեզ անկարգ ենք պահում, նա սիրում է հանգստանալ։

Արեգ Օրդուխանյան

Իմ  մայրիկը  չի սիրում  չարություն,  նա սիրում  է   ծով և  ձուկ,  նա  գործ է անում,  ճաշ  է եփում ։ 

Արթուր Ալեքսանյան

Իմ մայրիկը գեղեցիկ է։ Նա ինձ օգնում է։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։

Արթուր Առաքելյան

Մայրիկիս անունը Անժելա է: Նա երեսուն տարեկան է: Մայրիկս սիրում է երգ լսել, ճամփորդել ու զբոսնել: Մայրիկս լեզվաբան է: Նա բարձրահասակ է, նիհար, երկար մուգ մազերով: Ես շատ եմ  սիրում զբոսնել մայրիկիս հետ, բայց չեմ սիրում նրա հետ անել դասերս, որովհետև նա շատ է բարկանում: Ես ու  մայրիկս նման ենք նախասիրություններվ:

Արսեն Փիլթակյան

Իմ մայրիկը ինձ հետ բարի է:Իմ մայրիկը ուրախ խոսում է:Իմ մայրիկը շատ տեղեր է տանում ու ուրախ մարդ է: Ես իրեն շատ եմ սիրում։

Դավիթ Կարապետյան

Իմ մայրիկը շատ բարի է և գեղեցիկ։ Ես շատ եմ սիրում, իսկ նա ինձ։ Իմ մայրիկը շատ հոգատար է և նա չի աշխատում։ Երբ նա  հիվանդանում է, ես նրան օգնում եմ։

Վիկտորիա Դադոյան

Իմ մայրիկը բարի է:Նա սիրում է խմել թեյ:Մայրիկս ինձ օգնում է դասերս անել:Ինձ ամեն օր նվերներ է բերում ու կոնֆետներ:Պաղպաղակ է առնում ու շոկոլադներ: Ինքը ինձ սիրում է շատ:

Միլա Թամազյան

Իմ մայրիկի անունը Ռիտա է։Իմ մայրիկը  շատ,շատ լավն է։Իմ մայրիկը շատ  համով-համով է սարքում։Իմ մայրիկը ինձ շատ է սիրում և ասում է,որ ես  գեղեցկուհի եմ։

Միքայել Զաքարյան

Իմ մայրիկը շատ գեղեցիկ է, ես նրան շատ եմ սիրում։ Իմ մայրիկը ամենից շատ սիրում է մեզ հետ ժամանակ անկացնել և հետաքրքիր վայրեր գնալ։ Իմ մայրիկը շատ համեղ ուտեստներ է պատրաստում, մենք միշտ ընտանիքով ընթրում ենք և քննարկում մեր օրը։ Իմ մայրիկը չի սիրում շոկոլադ ուտել և  երբ մենք վիճում ենք։

Մոնիկա Հարությունյան

Իմ  մայիկը    սիրուն է   ու  լավ  մարդ։ Մայրիկս շատ է սիրում կենդանիներին։

Ալեն Սարգսյան

Իմ մայրիկի անունը Լուիզա է։Նա շատ բարի է, գեղեցիկ և հոգատար։Նա ինձ սովորեցնում է բարի լինել, լավ սովորել, ընկերասեր լինել ու աշխատասեր։Ես իմ մայրիկին շատ եմ սիրում ։Նա ինձ համար անփոխարինելի է։

Նայսա Ղազարյան

Իմ  մայրիկի  անունը  Արիգա է: Իմ  մայրիկը շատ լավն է: Նա շատ օգտակար  ուտելիքներ է  պատրաստում:  Նա ինձ շատ քիչ է օգնում դասերս: Նա շատ բարի է խոսում ինձ հետ:

Դավիթ Սարգսյան

Մարտի 8-ը մայրիկների տոն օրն է։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Ինձ համար իմ մայրիկը աշխարհի ամենալավ, ամենագեղեցիկ մայրիկն է։ Խոստանում եմ, որ ես երբեք չեմ չարչարի իմ մայրիկին։

Անի Սոֆի Սարգսյան

Իմ մայրիկի անունը  Սյուզաննա է։ Նա շատ  գեղեցիկ է, աշխատասեր,  բարի և կատարում է իմ բոլոր ցանկությունները ։ Ես շատ  եմ սիրում իմ մայրիկին։  

Տիգրան Ամիրյան

Իմ մայրիկի անունը Ռուզաննա է։ Նրա աչքերն ու մազերը  շականակագույն են։ Իմ մայրիկը գեղեցիկ է։ Նա շատ բարի է և հոգատար։ Նա ինձ օգնում է դասերս պատրաստեմ, իսկ ես նրան օգնում եմ տնային գործերում։ Ես իմ մայրիկին շա՜տ եմ սիրում։

Տիգրան Արամյան

Leave a comment