Համագործակցային նախագծեր 2023-2024, Համբարձման ծես 2024, Մայիսյան 19-րդ հավաք

Համբարձման ծեսը Ծաղկունքում

Օրվա նկարաշար՝

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներն այսօր Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք համայնքում էին։ Ծաղկունքում մեր խմբին դիմավորեցին Ծաղկունքի բաց դպրոցի սովորողները, իրականացրեցինք միասնական շրջայց դպրոցի տարածքում։ Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ մեզ դիմավորեց տիար Բլեյանը, իրականացրեցինք ուսումնական ժամերգություն, որի ընթացքում միասին հոգևոր երգեր ու շարականներ երգեցինք: Այնուհետև, Ծաղկունքի բաց դպրոցի հարակից տարածքում տիկին Մարինեի հետ իրականացրեցինք Համբարձման ծես։ Ծեսի իրականացման ընթացքում սովորողներն աղբյուրից յոթ բուռ ջուր հավաքեցին, յոթ տեսակ ծաղիկ քաղեցին և յոթ քարերի հետ լցրեցին կժի մեջ: Համբարձման ծիսական երգեր երգելով ծաղկեպսակներ հյուսեցինք, վիճակ հանեցինք ու բարեմաղթանքներ կարդացինք:

Continue reading “Համբարձման ծեսը Ծաղկունքում”