Մարզական, Դիջիթեք 2019, Uncategorized

Մարզական անցուդարձ. Դիջիթեք

Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք  են ու վերջ, խաղալիք չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք են մնացել:

Սա ես չեմ ասել, ասել է մեր տիկին Աիդան

Մեկից մինչև հինգ տարեկան, հետո էլ, երեխան ապրում է իր համար, իրեն հարմար,  մարմինն էլ ընթացքում կրթվում է, մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու մշակույթի.

  • հիգիենա
  • անվտանգ, ճկուն, կառավարելի   շարժումների մշակում  ամենօրյա գործունեությամբ
  • մարմնամարզություն՝ մարմնի, կազմության, կեցվածքի ձևավորում
  • լող
  • հեծանվավարություն
  • մարզական գործիքներ

Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, լող…Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա, չթռչի աստիճաններով (այ լավ միջոց),  չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ  լինել: Այս բոլոր տեսաֆիլմերը նկարահանելու համար օգտագործում ենք հեռախոս, իսկ ֆիլմերի պատրաստման համար օգտագործում ենք համակարգչում ներբեռնած Imovie ծրագիրը:

 

Leave a comment