Մուտքի ճամբար, Ընդունելություն 2022-2023

5 տարեկանների օգոստոսյան մուտքի ճամբար. 1-ին օր

Օգոստոսի 23-ին ըստ հրապարակված ծրագրի Արևելյան դպրոցում մեկնարկեցինք 5 տարեկանների «մուտքի ճամբարը»: Մեզ ողջունեց տիար Բլեյանը, զրուցեց մեզ հետ, որից հետո շրջեցինք Արևելյան դպրոցով, ծանոթացանք, երգեցինք, խաղացինք՝ փորձելով ավելի ընկերանալ: Կային երեխաներ, ովքեր չէին ուզում գալ, մայրիկների կողքից այն կողմ չէին գնում, բայց մեր միջավայրը նպաստում է հաղթահարել վախերը, բարդույթները: Միասին քայլեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, որտեղ մեզ դիմավորեց ընկեր Ալիսը, ծանոթացրեց Արտասահմանի հետ, ունեցանք տեխնոլոգիական գործունեություն, ավելի մտերմացանք և շտապեցինք Արևելյան դպրոց, որտեղ մեզ էր սպասում մաքուր լողափը:

Երգուսուցում

Կավագործություն

Լող

Leave a comment