«Հորինուկ ռադիո»

Ռադիո «Հորինուկ» որպես շուրջտարյա ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ,դասվար՝ Դիանա Գևորգյան

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նախատեսվում է` շաբաթական 1 ռադիոթողարկում, որի շրջանակում կլուսաբանենք ստուգատեսային հինգշաբթին, կընտրենք որևէ ստեղծագործություն, հեքիաթ և կներկայացնենք ռադիոյի միջոցով:

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում

    Խնդիրներ՝
  • Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ, գրագետ խոսքը:
  • Զարգանել մեդիահմտությունները, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր ձայնագրել, խմբագրել նյութերը։
    Ընթացք 
  • Սովորողների հետ միասին ամփոփում ենք տվյալ հինգշաբթի իրականացվող ամսիկը, քննարկում ենք միասին, ընտրում նաև թողարկման պատասխանատուներին։ Ձայնագրման օրը ինքս ձայնագրում եմ սովորողներին, խմբագրում, թողարկում ձայնագրությունը:

    Ռադիոթողարկումները հրապարակվում են դասարանական բլոգում՝ համապատասխան բաժնում,Արևելյան դպրոցի ենթակայքում։

Leave a comment