Ամսիկ 2022-2023

«Հոկտեմբերիկ».«Լինում է,չի լինում» ստեղծագործությունների ընտանեկան ֆլեշմոբ

Օրը՝ 27.10.2022
Նյութերի հրապարակման սկիզբը՝ 
20:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝ 
ընտանեկան դպրոցում
Պատասխանատուներ՝
 ընտանեկան դպրոցի անդամներ
Նպատակը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում յուրացրած ստեղծագործությունների՝ հեքիաթների, բանաստեղծությունների ներկայացումամփոփում

Խնդիրները՝

  • Կարողանում է ընտրել իր նախընտրած ստեղծագործությունը,
  • Բերանացի ներկայացնում է ստեղծագործությունը,
  • Ճանաչում է ստեղծագործության հերոսներին,
  • Կարողանում է ճիշտ ներկայացնել գործողությունների հաջորդականությունը:

Ընթացքը.
 5 տարեկանների խմբի ղեկավարը կամ ղեկավարի օգնականը նախապես 5 տարեկանների  էլեկտրոնային հասցեներին ուղարկում է հեքիաթների, բանաստեղծությունների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, բանաստեղծությունը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել, ներկայացնել այն: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անում, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում խմբի ղեկավարին կամ ղեկավարի օգնականին: Ժամը 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների, բանաստեղծությունների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Ստեղծագործությունների ցանկը

Leave a comment