Ամսիկ 2022-2023

«Դեկտեմբերիկ». Դասարանը՝ բաց արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ

Օրը՝ 01.12.2022
Ժամը՝ 09:20-10-20
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Աննա Ստեփանյան
Նպատակը՝
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով:

Խնդիրները`

  • Սովորողների ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում
  • Ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտություն

Ընթացքը`

5 տարեկանները նախապես կնախապատրաստեն աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով և կսկսեն իրենց աշխատանքը: Խաղալւքները պատրաստելու են պլաստիկե շշերով, բամբակով, փոքրիկ գուլպաներով, գունավոր թղթերով, ինչպես նաև կպատրաստենք անհատական օրացույցներ։

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Leave a comment