Դդմածես 2023

«Դդմածես» նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվար, հունվարի 27` Ղափամայի ծես

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության տեսակներ

  •  Paint-ով «դդմային կերպարներ»նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով:

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար :  Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցան, թխվածքաբլիթ, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար –դդումները  գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Թղթե կոլաժների ստեղծում

-Ստացված կերպարներով փորձում ենք փոքրիկ ներկայացում խաղալ

Մարմնաշարժողական գործունեություն

Խաղ-«դդմագլոր»

Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:

Խաղ-մարզադահլիճում

Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը:

Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում (դդմատոն, դդմա…)

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում

Նախագծի արդյունքում կունենանք.

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Գործունեության մասին պատմող ֆիլմեր

 Հաշվերգ՝

Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ:

Ամփոփումն՝ այստեղ:

Leave a comment