2022-2023 Ուսումնական տարի, Համագործակցային նախագծեր 2022-2023, Ձմեռային ճամբար 2023, Ուսումնական նախագծեր, Ազգագրության փառատոն 2023

Ընկուզախաղեր նախագիծ․ամփոփում

Ձմեռային ճամբարի ընթացքում Ազգագրության փառատոնի շրջանակում Արևելյան դպրոցի 5 տարեկաններն ամփոփում են «Ընկուզախաղեր» նախագիծը։Նախագիծը համագործակցային էր, համագործակցել ենք Մարինե Մկրտչյանի հետ։ Նախագծի 1-ին մասում տիկին Մարինեն երեխաներին սովորեցրեց պատրաստել ամանորյա չարխափաններ, որով խաղացինք շատ հետաքրքիր խաղ՝ չքացնելով անտարբերությունը, փնթիությունը, խաբարբզիկությունը, իրար նեղացնելը, հիվանդությունը, և այլն: Իսկ 2-րդ մասում երեխաները խաղում են ընկուզախաղեր: Սովորողներն օգտագործելով ընկույզ, կաղին, փայտ, ծառի ճյուղեր, փորձում են ստանալ տարբեր պատկերներ: Նախագծի վերջում ընկույզներով տարբեր ազգային խաղեր խաղացինք՝ իսկական իմացումի հրճվանք ապրելով։ Նախագծի ամբողջ ընթացքը ներկայացնում ենք տեսանյութերի տեսքով․

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

Տեսանյութ 3

Տեսանյութ 4

Leave a comment