2022-2023 Ուսումնական տարի, Ուսումնական նախագծեր, Բարեկենդանի ծես 2023

Բարեկենդանի ծես

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Տոնում են փետրվար ամսին, տևում է երկու շաբաթ, հաջորդում է Սուրբ Սարգսի տոնին և ավարտվում է Մեծ պասով։ 

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատվածը` փետրվար 22, ժամը՝ 11․00

Նպատակը՝ Ծեսին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր։ 


Խնդիրները`

  • Իմանալ և սովորել ծեսին վերաբերող ծիսական երգերը, պարերը։
  • Պատրաստել ծիսական պարագաներ։
  • Խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Ասիկներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

Խելքս գլխես կորեր է:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

***

Ալ խնձորի իմ տղեն,

Շեկ շլորի իմ տղեն,

Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

Երգեր

Ազգային խաղեր

Ազգային պարեր

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ

  • Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
  • Ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով:

Տեխնոլոգիական գործունեություն

  • Պատրաստել ծիսական տիկնիկներ (Ուտիս տատ, Ակլատիզ պապ, զվարճալի կերպարներ)։
  • Համակարգչային Paint ծրագրով նկարել ծիսական կերպարներ։
  • Պատրաստել ազգային ուտեստներ (հալվա, գաթա)։

Խաղեր և թատերական ներկայացումներ 

Խաղի մասնակիցների արտաքինը հնարավորինս ավելի ծիծաղելի և վախեցնող պետք է լինի։ Սովորողները դառնում են ծաղրածուներ, հակառակ սեռի հագուստ են կրում։ Խաղում են ծիծաղելի սյուժե ունեցող թատերախաղեր։
Բարեկենդան օրերին ընդունված է խաղալ կենցաղային խաղեր, օրինակ՝ «խնամախոս» գնալու ներկայացումը։ Խաղի ամբողջ իմաստը սրամտությունն է և զվարճախոսությունը։ Խմբերը կանգնում են դեմառդեմ և երգում են իրար հաջորդելով, հաճախ քառյակ-քառյակ։ 
Զվարճությունները ավարտվում են «Ուտիս տատին» վռնդելու, և «պաս պապին» հրավիրելու ծեսով։ 
Բարեկենդանի օրերին բնորոշ են ձնախաղերը, պահմտոցին, փայտով և գնդակով խաղերը։ Ընդունված են նաև մրցախաղեր, ձիարշավներ, ըմբշամարտեր, վազքի մրցույթներ, թատերական և բանավիճային խաղեր, որոնք միտված են եղել մտքի և մարմնի ճկունությանը, սրամտությանը, ֆիզիկական ուժին, տեղանքի իմացությանը։ 

Ամփոփումը՝ դասարանական բլոգում։

Leave a comment