2022-2023 Ուսումնական տարի, Ուսումնական նախագծեր, Տեառնընդառաջ 2023

«Տեառնընդառաջ». նախագիծ

Օրը՝ 14.02.2023
Ժամը՝ 11.00
Անցկացման վայրը՝ 
Արևելյան դպրոցի ներքին բակ
Մասնակիցները՝ 
Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, 2֊4 տարեկանների խմբեր, ծնողներ
Պատասխանատուներ՝ 
5 տարեկանների խմբի ղեկավարներ, 2-4 տարեկանների խմբի դաստիարակներ, երգի դաստիարակներ
Նպատակ`
Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրները՝

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • ծիսական միջավայրի ստեղծում:

Ընթացքը.
Տեառնընդառաջի ծիսակարգից առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործելու ենք: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում:

Ամփոփումն՝ այստեղ։

Leave a comment