2022-2023 Ուսումնական տարի, Մայիսյան 18-րդ հավաք, Միջավայրի խնամք

Նոր ծաղկոցների ստեղծում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 6 տարեկաններ

Վայրը՝ Արևելյան դպրոցի բակ

Օրը՝ մայիսի 3

Պատասխանատուներ՝ Գոհար Հովհաննիսյան, Դիանա Գևորգյան, Սաթեն Քարաջյան

Պարտիզպուրակային աշխատանքներ Արևելյան դպրոցում՝

Աշխատանքի ուղղություններ՝

  • Հողի քարազատում, գոգավորությունների հարթեցում, փոսորակների լիցք։
  • ծառերի և թփերի տունկ
  • ճիմապատում
  • տարածքի խնամք, աղբից և բուսական մնացորդներից մաքրում 

Նպատակն ՝ Նպաստել միջավայրի խնամքին, ավելացնել միաջավայրում ծառերն ու ծաղիկները (թաղարային, բակային)

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, դանակ, մետր և աշխատանքային ձեռնոցներ:

Աշխատանքի կատարման ընթացքը.

  • Ծաղկոցի տարածքի ընտրում
  • Ծաղկոցի տարածքի բարեկարգում
  • Ընտրված հողատարածքի պարարտացում
  • Ծառերի ծաղիկների տնկում
  • Այգու ծաղկոցի տարածքի խնամք

Նախապատրաստական աշխատանքը իրականացվելու է հետևյալ կերպ.

Նախ նշեմ,որ հողերի գնահատման ժամանակ ուսումնասիրվում է ՝ դրանց կառուցվածքը, հումուսային հորիզոնի հզորությունը, քարքարոտությունը, լանջերի թեքությունները և այլն: Հողագործության օգտագործման տեսանկյունից կարևոր ցուցանիշ է՝ բերրիությունը:

Արդյունքում ստեղծված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Leave a comment