2022-2023 Ուսումնական տարի, «Հորինուկ ռադիո-TV», «Հորինուկ ռադիո», Ուսումնական նախագծեր

«Հորինուկ TV»-ին որպես շուրջտարյա ուսումնական նախագիծ

Նախագծի անվանումը՝ «Հորինուկ TV»

Ժամկետները՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 2023-2024 ուստարի-Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորողներ

Նպատակը՝ շաբաթական թողարկումների միջոցով ամփոփել շաբաթվա գործունեությունները, ամսիկները, այդ տեսանյութերը հրապարակել որպես TV-իի հաղորդում Արևելյան դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում, Սեբաստացի TV- կայքում

Նախատեսվում է` շաբաթական մեկ հաղորդում։

Հաղորդումների շնորհիվ սովորողների մոտ զարգանում է՝

  • նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ: Փորձերի ընթացքում նրանց մոտ ձևավորվում է փոխզիջման եւ փոխըմբռման հատկանիշներ:
  • Ինքնարտահայտվելու կարողություն: Սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը, յուրաքանչյուր դերին տալիս են բնավորություն, բնորոշ ձայն:
  • ՏՀՏ հմտություններ. ձայնագրիչի, լուսանկարչական ապարատի միջոցով, սովորողները իրենց խոսքը ձայնագրում են, լսում միմյանց , դիտողություններ անում, աշխատում, որ այն դառնա ավելի արտահայտիչ ու լսելի:
  • երաժշտական տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ:
    • Գեղագիտական ճաշակը:
    • Տեխնոլոգիական հմտությունները:
  • Արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում:
  • Նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը։
  • Հրապարակումները սովորողներին օգնում են դառնան ավելի ազատ ու անկաշկանդ՝ ազատելով մի շարք բարդույթներից:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփ ձևով ներկայացվում են ընթերցանության , երաժշտական, տեխնոլոգիական, ճամփորդական նախագծային աշխատանքների արդյունքները։

Արդյունքները

TV թողարկումները կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, Սեբաստացի TV-իի եթերում։

Շաբաթվա հաղորդումներն՝ այստեղ։

Leave a comment