Ամանորի ծես 2023

Ամանորյա տոնախմբություն

Ամանորի ծես

Օր՝ Դեկտեմբերի 22
Ժամ՝ 14.00
Վայր՝ Զենիթ ակումբ

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան(դասվար), Դիանա Ղազարյան (ռուսերենի դասավանդող), Վարդուհի Մարգարյան (անգլերենի դասավնդող)

Երաժշտության դասվանդող՝ Լիլիթ Վերմիշյան

Երգերի գործիքավորումը՝ Զենիթ Բենդ, ղեկավար՝ Արամ Սարգսյան

Ֆոտոպատումը՝ Նելի Օսիպյանի

Տեսանյութը՝ Սյուզան Սարգսյանի

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2․4 դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Նկարագրությունը՝ Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորողները և ծնողական համայնքը ներկայանում են միասնական տոնախմբությամբ՝ ամփոփելով սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:

Ծրագիր

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

  • Բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

Զա՛ր, զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Ձյունն էկեր՝ գետին նախշել,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Յարըս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

  • Բարեմաղթանք

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

Ձյունը երկար սպասեց 

Գիշերվա խորհրդին,

Մինչև լույսերը հանգան, 

Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ 

Ինչ-որ բան զրգնգաց,

Խենթի պես պարելով 

Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին 

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թել-թել,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին 

Բերին ճերմակ հանդարտություն:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն:

  • Բարեմաղթանք

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստվեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Բարեմաղթանք

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

  • Բարեմաղթանք

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ:

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ-թակ, մանուկներ, մեծ շրջան բացեք,

Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

Զանգակներ ուրախ, զնգացեք:

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ։

  • Միասնական պար՝ Փափուրի, Բուլուլ, Էջմիածին
  • Հանդիպում Ձմեռ պապիկի հետ, նվերներ
  • Հյուրասիրություն (ընտանեկան ավանդական ուտեստների հյուրասիրություն)

Ամփոփումը՝ այստեղ։

Leave a comment