Ուսումնական գարուն 2024

«Ուսումնական գարուն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ 25.03-31.03

Մասնակիցներ՝ 2․4 դասարանի ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ ուսումնական արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում։

Խնդիրներն են՝

  • գրավոր ու բանավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Աշխատանքային ուղղությունները՝

Գարնանային ֆոտոշար

  • Իմ գարունը.
    Լուսանկարի՛ր գարնանային տեսարաններ, եղանակային դիտարկում արա՛ (բողբոջած-ծաղկած ծառեր, այգիներ, բնության հետաքրքիր տեսարաններ, պատկերներ), հետևի՛ր բնության զարգացմանը: Լուսանկարները (5-10), փոքրիկ պատումի հետ ուղարկի՛ր dianagevorgyan@mskh.am էլ․ փոստին:

Ընթերցանություն

Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Քո ընտրությամբ ընթերցածդ ստեղծագործություններից  մեկը ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ ընկերներդ էլ ցանկանան այն կարդալ:

Բնագիտական փորձեր

Դիտարկում

  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին՝
  • word-ի մեջ 5 օրյա դիտարկման համար աղյուսակ գծի՛ր, առավոտ-կեսօր-երեկո եղանակային դիտարկումներ արա՛ և աղյուսակում նշի՛ր, թե ինչպես փոխվեց եղանակ:

Զատիկն իմ ընտանիքում. նախապատրաստական աշխատանքներ.

  • Զատկական խոհանոց.համեղ բաղադրատոմսեր
  • Զատկական ձևավորումներ
  • Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում:

Ստեղծված ուսումնական նյութերն ուղարկիր dianagevorgyan@mskh.am էլ․ փոստին:

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Նախագծի ամփոփումն՝ այստեղ։

Leave a comment