«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ․2024

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է 2-րդ դասարանների համար:

Ժամանակահատվածը ՝ 01․04-30․04․2024
Մասնակիցներ ՝ 2․4 դասարանի սովորողներ
Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը։

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ ես, մի բառ դու
  • Ռոդարին մաթեմատիկայում, մաթեմատիկական պատմություններ
  • Ռոդարիական կենդանի, տիկնիկային ներկայացումներ, խաղ-թատրոն
  • Տիկնիկներ անսպասելի նյութերից (խոհանոցային պարագաներ, կենցաղային, տեխնիկական առարկաներից, թափոններից)
  • Ռոդարիական Զատիկ
  • Ռոդարիական մարմնամարզություն
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր ուտելու կերպարներ
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  մի բառ:

Գործողությունների  ընթացքը

  • Աղայանական  և ռոդարիական հեքիաթների, բանաստեղծությունների  ընթերցում, քննարկում։
  • Ռոդարի և տեխնոլոգիա-հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, նաև սննդամթերքից։
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում և այս ամենի օգնությամբ հենց իրենք ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ- ընթերցարանները: Դրանք ներկայացվում են որպես մեդիաընթերցարաններ:

Ռոդարիական  հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Ուսումնական նյութեր՝

Հեքիաթներ՝ Մեկ և յոթ, Աչքերի գանգատը, Պաղպաղակե դղյակը, Թարս հարցեր, Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…

Ղ.Աղայանի ստեղծագործություններ՝ Կենդանիների վեճը, Մեղուն ու մարդը

Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝  Ցրված Ջովանին ,  Չիպոլինոյի արկածները:

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Leave a comment