Ուսումնական ճամփորդություններ 2023-2024, Զատիկ ուսումնական նախագիծ 2024

Կրկնազատիկը Կոտայքի մարզի Գետարգելում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2․1,2․2,2․3,2․4 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատո Հռիփսիմե Առաքելյան, Սաթենիկ Սիմոնյան, Դիանա Գևորգյան, Անուշ Բարխուդարյան
Օգնական՝  Անի Գրիգորյան (ծնող)

Երաժշտական մասի պատասխանատու` Մարինե Մկրտչյան

Մեկնում՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, ապրիլի 5, 10։30- ին
Վերադարձ՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 14:30-ին
Վայրը՝ Կոտայքի Մարզ, Գետարգել

Նպատակը  և խնդիրներ

Կրկնազատիկի իրականացում Գետարգելի Ձագավանք վանական համալիրի բակում

Կրթական փոխանակման ծրագրի իրականացում Բլեյան կրթական բաց ցանցով

  • Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին ՝ որպես  ազգային  և քրիստոնեական   ծես , Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով փլավ ,զատկածառ /, զատկական ավանդույթներին ու սովորույթներին։
  • Ծիսական երգ ու պարի ուսուցում
  • Զատկական ծեսի իրականացում
  • Սովորող-սովորեցնող նախագիծ ք. Աշտարակի Վ,. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի առաջին դասարանցիների հետ
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։

Գործողությունների նկարագրություն՝ 

  • 10։00 ՝ մեկնում Մայր դպրոցի երթուղիների կանգառից
  • 11։00՝ ժամանում Կոտայքի մարզի Գետարգել բնակավայր
  • 11։00-11։30 ՝ Քայլք դեպի Գետարգելի Ձագավանք վանական համալիր
  • 11։30-12։30՝ Զատկական ծեսի իրականացում Ձագավանք վանական համալիրի բակում
  • 13:00-Ձվախաղեր,զատկական խաղեր
  • 13։30՝ Վերադարձ
  • 14։30՝ սովորողների ճանապարհում Արևելյան դպրոցի բակից

Երաժշտական կատարումներ 
Զատկական երգերի փաթեթ
Զատկական և հոգևոր երգեր

Նախապատրաստական աշխատանք

Զատկից 25-30 օր առաջ զատկական օրացույց ենք պատրաստում ՝ զատիկին մնաց — օր ։ Ամեն օրվա համար զատիկ ,ճուտիկ , ձվիկ , ծաղիկ կամ համապատասխան այլ կերպար ենք փակցնում ։ Ստացված օրացույցից օրեկան մի կերպար հանելով հաշվում ենք ,թե Զատկին քանի օր մնաց ։

Պատրաստում ենք Ակլատիզ ։ Ամեն շաբաթ Ակլատիզի գլխից մի փետուր ենք հանում ՝ հաշվելով , թե Զատկին քանի շաբաթ  մնաց ։

Ածիկ -Զատիկից 20-25 օր առաջ ցորենով ,գարիով և այլ հատիկներով հետաքրիր և անսովոր ածիկ-մարուկներ , ածիկ — բացիկներ , ածիկ — նվերներ ենք պատրաստում ։ Զատկածառ — Տոնից 15 -20 օր առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով,ճուտիկներով,գունավոր լենտերով ։

Մայրենի -Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են  զատկական ասիկներ,հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ, ասույթներ, բանաստեղծություններ ։ Զատիկ , ձու , Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ ,հեքիաթներ են հորինում ։ Տատիկ — պապիկներից հարցազրույց ենք վերցնում «Զատկական պատմություններ»խորագրով ։

Реклама

https://c0.pubmine.com/sf/0.0.7/html/safeframe.html

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Զատկական ասիկներ, խաղեր

Հանելուկներ

1․ Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:

2.Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3․ Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

4․ Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

Ասիկներ

***
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

***
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

***
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

***
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք։

***

Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:

***
Կարմիր ձուն Զատկին կսազե:

***
Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:

***
Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:

***
Զատիկը առանց ձվի չի լինի:
***
Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
Արի, նստի մեր տան մոտիկ,
Իմ հեր քե կանի ուր լաճիկ,
Իմ մեր քե կանի ուր հարսիկ,
Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,
Արի, խեր բեր մեր տան վրեն:
***
Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց,
ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚:
***
Բյուրապատիկ Բյուրապատիկ, բյուրն պատիկ,
Ոսկե հատիկ ցորեն բշիկ,
Տա Աստված հազար Զատիկ,

***

Դուք լավ լինեք, շեն լինեք:
Տա ձեր սրտին Աստված անձրև,
Ձեր ամենին` երկար արև,
Տեր, թոն արա, թոն, թոն արա,
Գարի հացը բոլ-բոլ արա:

Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:

Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության  փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Աքլորակռիվ

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Ամենաուժեղ թռչունները

Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝ մրցակիցներով երկու կողմերից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:

Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:

Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝ ձուն:

Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ սովորողների հետ:

Արագաշարժ թռչունները

Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը: Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով), կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:

Ճարպիկ թռչունները

«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ «թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում, և դրա մեջ մասնակիցների թվից մեկով պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե, բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա, ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:

Արագակեր ձագուկը

Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը:

Հրահանգն առնելուն պես «թռչնամայրերը» մեկական ձու են վերցնում, արագ մաքրում, փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ «ձագին» կերակրում: Նա, ով արագ կերավ, հաղթում է: Ընդ որում, «կերակրող մայրը» «ձագուկին» իրավունք չունի պատառ առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերից կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում:

Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի, ասել է թե՝ «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

Մեդիատեխնոլոգիա — Հորինած պատմությունները մուտքագրում են , էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում ։ Նկարում են իրենց հորինած պատմությունները paint ծրագրով։Համացանցից ՝ google  որոնողական համակարգի օգնությամբ , Զատկական ծեսի մասին հետաքրքիր նյութեր են հավաքում ,կարդում են ,դասարանում պատմում են ընկերներին ։

Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում ։

Ես և շրջակա -Ձվի , զատիկի , ցորենի , հատիկների ,չամիչի ,սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում ,բնագիտական փորձեր ենք կատարում ։ Տեխնոլոգիա — Ներկում ենք ձվիկները , թելերով , ուլունքներով զարդարում ,զատկածառ ,Ակլատիզ ,Ուտիս տատ ենք պատրաստում ։

Վարորդ / Մեքենա

Վարորդ՝  Սամվել Սերոբյան, Հեռ.094728727

Մեքենա՝  60DA077,22 նստատեղ

Մասնակիցների ցանկ

2.4 դասարան

  1. Աբրահամյան Լեո
  2. Հարությունյան Մոնիկա
  3. Ամիրյան Տիգրան
  4. Արքելաթյան Աննա
  5. Արամյան Տիգրան
  6. Գասպարյան Վարդան
  7. Մուրադյան Համլետ
  8. Սարգսյան Դավիթ
  9. Սարգսյան Ալեն
  10. Սարգսյան Անի Սոֆի
  11. Թամազյան Միլա
  12. Ղազարյան Նայսա
  13. Օրդուխանյան Արեգ
  14. Ներսիսյան Դավիթ
  15. Ալեքսանյան Արթուր
  16. Ալեքս Կիրակոսյան
  17. Զաքարյան Միքայել
  18. Իսահակյան Միհրան

Ամփոփումն՝ այստեղ։

Leave a comment