Ուսումնական ամառ, Ամառային ճամբար 2019, Uncategorized

Ամառային բաց ճամբար, 4-րդ օր

IMG_3158Ամառային ճամբարի այսօրն անցավ շատ հետաքրքիր: Այսօր և՛ ճամբարականներն էին շատ (32 հոգի), և՛ օրն էր հագեցած: Օրվա առաջին մասը անցկացրեցինք Մայր դպրոցի մարզադահլիճում, որտեղ ընկեր Ռոզան իրականացրեց մարզական պարապմունք ճամբարականների հետ, որի նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել մարմնամարզական գործիքներին, անցկացնել մարզական պարապմունք, կատարել մարզական ցատկեր բատուտների վրա:

Տեսանյութ՝

Մինչ մենք մարզվում էինք, ճամբարականների մի խումբ խեցեգործության արվեստանոցում մասնակցում էր վարպետության պարապմունքին, որը վարում էր Գոռ Դավթյանը:

Տեսանյութը՝ Տաթև Աթոյանի

Իսկ օրվա երկրորդ մասում ճամբարականները  Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի շրջանակում ցուցադրեցին ազգային օպեռա, որը պատրաստել էին երեք օրում ընկեր Հասմիկի հետ:

Տեսանյութ՝

Leave a comment