Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ես, Uncategorized

Իմ ընտանիքը

This slideshow requires JavaScript.

Մանե Եղիազարյան

Բարև։ Այսօր ես կպատմեմ իմ ընտանիքի մասին։ Իմ ընտանիքը բաղկացած է հինգ անդամից՝ մայրիկս, հայրիկս, եղբայրս, տատիկս և ես։

Աննա Բարսեղյան

Ես Աննա եմ ։Ես ապրում եմ հայրիկիս, մայրիկիս ,տատիկիս և պապիկիս հետ։Ես ուրախ եմ լինում ,երբ բոլորը տանն են և միասին ճաշում ենք ։Ես ուրախ եմ ,երբ իմ ընտանիքի անդամները առողջ են և ժպտում են։

Մարիա Տեր-Ստեփանյան

Ես ունեմ մի մեծ, սիրուն ընտանիք։ Ես մայրիկս, հայրիկս, եղբայրս, տատիկս և պապիկս։ Իմ եղբոր անունը Արեն է ։ Նա հինգ տարեկան է։ Նա հաճախում է պարտեզ։ Հայրիկս ծրագրավորող է, մայրիկս՝ գրաֆիկ դիզայներ է։ Տատիկս դերձակ է։ Նա ինձ համար գեղեցիկ շորեր է կարում։ Պապիկս մասնագիտությամբ մանկավարժ է։

Սերգեյ Մաղաքյան

Իմ ընտանիքը մեծ է: Ես ապրում եմ իմ մայրիկի ,հայրիկի, պապիկի, տատիկի և քույրիկի հետ : Մեր հետ նաև ապրում է փոքրիկ շնիկ՝ Լեոն: Իմ տատիկ,պապիկը բժիշկներ են:Հայրիկս անհատ ձեռներեց է:Մայրիկս տնային տնտեսուհի է:

Մարկ Խալաթյան

Իմ ընտանիքում կա հինգ հոգի: Մայրիկս, հայրիկս, երկու քույրիկներս և ես: Իմ ընտանիքը մեծ է:

Արամ Դաղլյան

Իմ անունը  Արամ է: Ես ուզում եմ պատմել իմ ընտանիքի մասին: Իմ ընտանիքում ապրում ենք 6 անդամ՝ մայրիկս, հայրիկս, տատիկս, պապիկս, հորեղբայրս ու ես: Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը՝հատկապես մայրիկիս, ես շատ եմ սիրում ամառային արձակուրդները , քանի որ անցկացնում եմ ընտանիքիս հետ միասին: Իմ ընտանիքը շատ ուրախ ու համերաշխ է: Ես հպարտ եմ, որ ունեմ այսպիսի ընտանիք:

Leave a comment