Ուսումնական նախագծեր, Ամանոր 2022-2023

Ամանորյա տոնախմբություն

Օրը՝ դեկտեմբերի 26
Ժամը՝ 10.00

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք
Վայրը՝ Արևելյան դպրոցի սրահ, վերնատուն

Մուտքը՝ ժպիտով, բարձր տրամադրությամբ, տոնական հագուստով, ծնողները՝  Ձմեռ պապիկի տոնական կարմիր գլխարկներով

Նկարագրությունը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանները և ծնողական համայնքը ներկայանում են միասնական տոնախմբությամբ՝ ամփոփելով սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:

Ծրագիրը կազմված է 2 մասից

1-ին մաս

Ամանորյա տոնախմբությունը սկսում ենք Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների հետ: Խմբերի մուտքը դեպի դպրոցի գլխավոր տոնածառի մոտ լինում է միասնական վալսի կատարումով՝ դստրիկները հայրիկների հետ, իսկ որդիները՝ մայրիկների: Պարից հետո միասին երգում ենք Փաթ, փաթ, փաթիլներ երգը,պարում Թամզարա, որից հետո գեղեցիկ գնացքով բարձրանում ենք Արևելյան դպրոցի վերնատուն՝ շարունակելով ծրագրի 2-րդ մասը:

2-րդ մաս

Ընթերցում

Առաջին ձյունը

Հովհաննես Թումանյան

— Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
— Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Բարեմաղթանք

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

Տոնածառ ջան

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է: x2

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է: x2

Բարեմաղթանք

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Զար, զընգը

Զա՛ր, զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Ձյունն էկեր՝ գետին նախշել,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Յարըս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Բարեմաղթանք

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

Բարեմաղթանք

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Դինգ-դոնգ

Շրխկաներով ռիթմիկա

Ընթերցում

Ձմեռ պապ

Աթաբեկ Խնկոյան

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Ռ. Ամիրխանյան «Պատրաստել ենք մենք»

Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,
Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
Դիմակներ պես-պես, դիմակներ:

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,
Ներս կգա մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ երգը շուրթերին
Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,
Տոնածառը մեր, տոնածառը մեր,
Դուրսը՝ ձյուն, ձմեռ, իսկ ներսում՝ պայծառ,
Իսկ ներսում՝ անթիվ ծաղիկներ:

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,
Ներս կգա մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ երգը շուրթերին
Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ-թակ, մանուկներ, մեծ շրջան բացեք,
Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,
Զանգակներ ուրախ, զնգացեք:

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,
Ներս կգա մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ երգը շուրթերին
Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,
Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
Դիմակներ պես-պես, դիմակներ:

Միասնական պար՝  Բուլուլ, Կռնկավե, Թաշկինակներով պար

Հանդիպում Ձմեռ պապի հետ. նվերներ

Հյուրասիրություն

Ամփոփումն՝ այստեղ։

Leave a comment