Ուսումնական գարուն 2024, Ալեքս Կիրակոսյան, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան

Գարնանային ֆոտոպատում

«Ուսումնական գարուն» ուսումնական նախագիծ

Ներկայացնում է Վարդան Գասպարյանը․

Գարունը այնքան գեղեցիկ է, երբեմն անձրև է գալիս, բայց դա էլ է պետք,որ ծառերն ու ծաղիկները ջուր ստանան։ Արդեն ծառերը ծաղկել են ։ Վաղ առավոտյան արդեն լսվում է թռչունների ուրախ երգը։ Արևն արդեն ավելի վառ է շողում ու տաքացնում։

Դավիթ Սարգսյան

Այս տարի իմ գարունը շատ ուրիշ էր։ Իմ գարունները միշտ եղել են Արցախում, իսկ այս տարի այն Երևանում էր։ Ես սիրում եմ գարունը, քանի որ գարնանը իմ ծննդյան օրն է։ Եղանակները գարնանը տաքանում են, ծիտիկները վերադառնում են տաք երկրներից, ծառերը ծաղկում ու գեղեցկանում են։

Ալեքս Կիրակոսյան

Leave a comment