Դասվարի էջ, Uncategorized

«Անցանկապատ» կրթություն

Հյուսիսային դպրոց, 2.3 դասարանի սովորող Մանե Եղիազարյանի մայրիկ՝ Արմինե Եղիազարյանի գրառումը․

2017 թվականից աղջիկս հաճախում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, և այն վառ տպավորությունը, որ ստացել ենք հենց առաջին օրը կրթահամալիր մտնելիս, չի փոխվել: Այն իսկապես երեխաներին կրթելու, քաղաքացի դարձնելու, կյանքին պատրաստելու կրթօջախ է: Այնտեղ չկան սահմաններ, չկա իմուքո հասկացողություն, չկա կամքի թելադրում: Ինչպես նաև չկա զավթում: Ցանկապատները երբեք չեն կարող լինել երեխաների համար: Ցանկապաատերը մեծերն են հորինել` իրենց իսկ անզորությունը կոծկելու համար: Այս հարցը օրենքով չէ որ պետք է լուծվի, կա հասարակության շահ, կա երեխայի անվտանգության իրավունք:

Լիա Մարտիրոսյանի մայրիկ՝ Լաուրա Մալխասյանի գրառումը․

Ես հանդիսանում եմ երկու սեբաստացիների մայր սկսած 2017թ. գարնանից։ Մենք մանկապարտեզ և դպրոց ընտրելու համար շա՜տ-շա՜տ նախակրթարաններ ենք այցելել ու գիտեք ինչու՞ հենց «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրը ընտրեցինք՝ ընտրեցինք, քանի որ այստեղ ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, այստեղ չկա փակ դռներ և առավել ևս փակ ցանցապատ։ Ես դե՛մ եմ ցանկացած ցանկապատի, որը կխոչընդոտի անգամ մեկ երեխայի անվտանգ անց ու դարձին։