Հորինուկներ, պատումներ, Մանե Եղիազարյան, Մարիա Տեր-Ստեփանյան, Մարկ Հովեյան, Մաքս Հարությունյանը, Մեդիագրագիտություն, Մոնիկա Սուքիասյան, Նիկոլ Մելքոնյան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Սերգեյ Մաղաքյան, Աննա Բարսեղյան, Անրի Գալուստյան, Արամ Ներսիսյան, Արմեն Ավագյան, Լիա Մարտիրոսյան

Իմ Ամանորը

Այսօր 2.3 դասարանի սովորողները պատմեցին, թե ինչպիսի Ամանոր են անցկացրել, որտեղ և ում հետ են անցկացրել, այնուհետև Paint նկարչական ծրագրով նկարեցին իրենց Ամանորը:

Մանե Եղիազարյան

2020 թվականն ինձ համար շատ լավ սկսվեց։ Դեկտեմբերի 30-ին ծնվեց իմ փոքրիկ եղբայր Դավիթը։ Նա մեր բոլորի համար դարձավ Ամանորի ամենամեծ նվերը։ Իսկ Նոր տարվա գիշերը մեզ այցելեց մեր ամենասիրելի Ձմեռ պապն ինձ բերեց Մայքլ Ջեքսոնի հագուստը, իսկ եղբորս՝ մեքենաներ։ Մենք դիտեցինք մի քանի տոնական ներկայացումներ, տեսանք Հանրապետության Հրապարակի մեծ տոնածառը, նկարվեցինք Ձմեռ պապիկի և Ձյունանուշի հետ։

Ամանոր

Այս ամանորյա տոները ես երբեք չեմ մոռանա։

Սերգեյ Մաղաքյան

Այս Ամանորը ես տոնել եմ ընտանիքիս հետ: Ես նամակ էի գրել Ձմեռ պապիկին և հաջորդ առավոտ ստացա իմ ցանկալի նվերը: Երկու օրից նա հյուր եկավ մեզ:Մենք պարեցինք,արտասանեցինք և խաղացինք ուրախ խաղեր:Մենք այս տարի գնեցինք նոր տոնածառ և նոր խաղալիքներ:Գնացինք ներկայացման Սունդուհկյան թատրոն: Այնտեղ նայեցինք հետաքրքիր ներկայացում:

Սերգեյ

Արմեն Ավագյան

Ես իմ Ամանորը անցկացրել եմ Էջմիածնում մայրիկիս և իր ընկերների հետ, ամենահետաքրքիր Ամանորն է եղել իմ կյանքում:

ուրախ ամանոր Armen

Անրի Գալուստյան

Ամանորին տոնածառի լույսերը շատ ուժեղ են, գույները լինում են կանաչ, կապույտ, կարմիր, դեղին։ Տոնածառը լինում է  սիրուն և տոնածառի  տակ նվերները մեզ է սպասում։

գույնզգույն ամանոր Anri

Աննա Բարսեղյան

Ես ամանորը անցկացրել եմ ընտանիքիս հետ։Ես ստացել եմ շատ նվերներ։

երջաիկ ամանոր Աննա

Մաքս Հարությունյան

Ես իմ Ամանորը անցկացրել եմ իմ ընտանիքի հետ; Աամանորին ես ստացել եմ լիքը խաղալիքներ:

Մաքս

Մարկ Հովեյան

Ես իմ Ամանորը անցկացրել եմ իմ ընտանիքի հետ: Ես շատ նվերներ եմ ստացել՝ ավտոբուս, ինքնաթիռ, մեքենա ու շատ կոնֆետներ: Նոր տարին ինձ համար շատ ուրախ տոն է:

Безымянный (1)

Նիկոլ Մելքոնյան

Մենք   ընտանիքով   գնացել  էինք    Աղվերան, որտեղ ձնագնդիկ    էինք   խաղում     ձնեմարդ   էինք պատրաստում, շատ հավես էր:

Նիկոլ ամանոր

Մարիա Տեր-Ստեփանյան

Ամանորին հյուրերը և իմ ընտանիքը սպասեցինք, երբ ամանորի տասերկուսը գա։ Մինչև սպասեցին ես և իմ եղբայրը նվերները դրեցինք տոնածառի տակ։ Հենց  որ միանգամից եկավ գիշերվա տասերկուսը, բոլորը նվերները եկան և բացեցին։

Զվարթ ամանորՄարիա

Արամ Ներսիսյան

Իմ Ամանորը  անցկացրել եմ իմ տանը, ստացել եմ շատ նվերներ։ Մենք ունեցել ենք շատ հյուրեր, այցելել եմ տարբեր վայրեր և խաղացել եմ  շատ խաղեր։

Հյուրերով լի ամանոր Արամ (1)

Լիա Մարտիրոսյան

Մենք ամեն տարի Նոր տարվա գիշերը գնում ենք տատիկիս տուն և այնտեղ ենք դիմավորում Նոր տարին։ Հետո ձմեռ պապը մեզ համար թողնում է նվերներ։ Հետո գալիս ենք և դիմավորում ենք մեր հյուրերին։

նկար․․․

Դավիթ Մնացականյան

Իմ Ամանորը անցկացրել եմ ընտանիքիս  հետ։ Իմ Ամանորը նվերներով լիքն  է եղել։

Նվերներով ամանոր Դավիթ

Մոնիկա Սուքիասյան

Ես իմ Ամանորը տոնել եմ շատ ուրախ, լիքը անակնկալ նվերներ եմ ստացել:

Մոնիկա

Leave a comment