Ուսումնական ճամփորդություն, Սեբաստացու օրեր, Uncategorized

Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի  5 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Օրը՝ նոյեմբերի 8
Մեկնումը՝
 10։00, վերադարձը՝ 14.30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • «Խնկոյանական օրեր» նախագծի ամփոփում
  • Աշնանային դիտարկումներ, լուսանկարչական պլեների իրականցում

 

Անհրաժեշտ պարագաներ՝

Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, տեսանկարահանող սարք՝ հեռախոս, տեսախցիկ, պլանշետ։

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ընթերցել Խնկոյանի ստեղծագործությունները, խոսել աշնան մասին, քննարկել աշնանային բնությունը: Ուսումնասիրել Երևանից Ջրվեժի արգելոց ճանապարհը GoogleMaps-ով:

Ճամփորդության ընթացք`

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ դեպի արգելոցի լճակ
  4. Նախաճաշ
  5. Բացօթյա ընթերցումներ
  6. Ծառերի, թփերի դիտարկում
  7. Նկարչական պլեներ
  8. Լուսանկարչական պլեներ

Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի  աշնանային կոլաժներ պատրաստենք: Ուսումնասիրում ենք ծառերը, դրանց տեսակները, կատարում չափում-համեմատություններ: Բացօթյա ընթերցանություն ենք իրականացնում, այնուհետև շրջում ենք՝ լուսանկարելու աշնանային բնությունը:

Ակնկալվող արդյունքները

Ունենալ Խնկոյանի ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես դասվարի բլոգում, թփերի տեսակների մասին ճանաչողական նյութերի փաթեթ և թփերի տեսակներից մի քանիսի տեղափոխումը կրթահամալիրի ներքին բակ: Սա շարունակական կլինի այնքանով, որ բերած թփերին կհետևեն, կմշակեն սովորողները:

Ամփոփումը՝ այստեղ

Leave a comment